• am
  • ru
  • en

«ՀԱՅ   ՆՎԻՐՅԱԼՆԵՐ» 03.07.2024

«ՀԱՅ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ»

«Ոչ մի օր չպետք է լինի առանց պայքարի…»

Գարեգին Նժդեհ


«ՀԱՅ  ՆՎԻՐՅԱԼՆԵՐ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ստեղծման նպատակը հայ ժողովրդի ազգային ավանդույթների և հիմքերի ամրապնդումն է Հայաստանի և Սփյուռքի երիտասարդության շրջանում՝ Հայ Առաքելական եկեղեցու քարոզած հոգևոր արժեքների հիման վրա։ Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնելու է՝ հենվելով ազգային արժեքների և հայացքների վրա, որոնց հիմքում ընկած են մշակութային և սոցիալական կյանքի ավանդույթներն ու ժառանգականությունը, այսինքն՝ հետևելու է պահպանողական գաղափարախոսության կանոններին։ Ազգային ինքնության պահպանումը հիմնական նպատակն է, որը կանգնած է հայ ժողովրդի առջև XXI դարում։

Կազմակերպության ձևավորման ակտուալությունը պայմանավորված է XXIդ. աճող հիբրիդային մարտահրավերներով, որոնք սպառնում են ոչ միայն հայ ժողովրդի ազգային ինքնությանը, այլև հնարավոր աղետալի զարգացումներով, որոնք համեմատելի կլինեն անցած դարասկզբին տեղի ունեցած դեպքերի հետ։ Չէ՞ որ Հայաստանը շրջապատված է հավերժական թշնամիներով՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնք համբերատար սպասում են հարմար պահի Հայաստանի վրա հարձակվելու և հայ ժողովրդին ոչնչացնելու համար, և մեր պետությունը ՝ անկախ այն բանից, թե ով է այս ժամանակահատվածում իշխանությունում, ինչպես և նրա ժողովուրդը, պարզապես իրավունք չունեն ոչ մի վայրկյան մոռանալու այդ մասին։

Հավատն առ Աստված, սերն առ Հայրենիք, համախմբվածությունը, միասնականությունը, զգոնությունը և անվախությունը պետք է հայ ժողովրդի համար դառնան ամենօրյա կենսական անհրաժեշտություն, հանուն բազմադարյա ազգային ինքնության պահպանման։

Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնումից հետո անցել է մոտ 30 տարի, սակայն այդ ընթացքում, թշնամու հանդեպ ռազմական հաղթանակներից հետո, չափազանց քիչ բան է արվել երիտասարդ սերնդին նոր հաղթանակների պատրաստելու համար, իսկ հաղթանակած սերունդը ծերանում է և աստիճանաբար հեռանում ասպարեզից։ Ներկայում նորից, ինչպես եղել է նախկինում մեր պատմության մեջ, ստեղծվում են կազմակերպություններ և քաղաքական հոսանքներ, որոնք հասարակության մեջ ատելություն են սերմանում՝ դրանով իսկ թուլացնելով հավատն ու պետությունը, խափանելով ազգի միասնությունն ու գործելով ի շահ մեր թշնամու։

Թարմացում և ոչ թե լճացում. սա է հակավոր հայ ժողովրդին, ոչ թե ատելություն միմյանց հանդեպ, այլ ինքնապաշտպանություն, անվախություն և անձնազոհություն. այս բոլոր հատկանիշները պետք է սերմանել հայ երիտասարդ սերնդի մեջ։

Հայ ժողովրդի ոգու վերածնունդը հետպատերազմյան և խաղաղ ժամանակներում մեր Կազմակերպության հիմնական խնդիրներից է։ Երիտասարդությանը բանակում արժանավայել զինծառայության պատրաստելը, Աստծո իսկական հավատը սերմանելը, բնականոն կյանքի ձգտումը հայ ավանդական ընտանիքում և հայրենասիրությունը պետք է լինեն ոչ թե խոսքեր, այլ մեր կեցության ամենօրյա էությունը։ Հայ Առաքելական եկեղեցու գործունեության շնորհիվ հայ ժողովուրդը պահպանել է իր ազգային ինքնությունը դարեր շարունակ, որի դեմ ներկայում ուղղված են բազմաթիվ ուղիղ և անուղղակի սպառնալիքներ։

Ժողովուրդների և նրանց քրիստոնեական արժեքների դեմ պայքարի ռազմական միջոցներից զատ՝ արդի աշխարհում լայնորեն կիրառվում են մարդկանց վրա ներազդելու նոր մեթոդներ, որոնք կարող են քայքայել նրանց հոգևոր աշխարհը, միասնությունն ու ինքնությունը։

Հենց այդ նպատակով Հայաստանում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և ընկերություններ, որոնցից շատերը ֆինանսավորվում և ուղղորդվում են դրսից (օրինակ՝ «Բաց հասարակություն» կազմակերպությունը, Եհովայի վկաների տիպի աղանդները, ԼԳԲՏ-հանրույթը և այլն)։ Այդ կառույցները ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և հոգեբանական ճնշման միջոցով կարող են ազդել մարդկանց գիտակցության և հոգեկանի վրա՝ դրանով իսկ նրանց վերածելով կառավարելի զոմբիացված ռոբոտների հլու-հնազանդ ամբոխի։ Նման մեխանիզմներն ուղղված են քրիստոնեական արժեքների, հայ ժողովրդի ազգային ավանդույթների, իր երկրի պատմության ու ազգային հերոսների հիատակի, ինչպես նաև հայրենասիրության, ընտանեկան հիմքերի դեմ։ Նմանօրինակ գործողությունների վերջնանպատակը հասարակությունում քաոս ստեղծելն է և պետության լիակատար ենթարկեցումը մեր ախոյանների կամքին։ Թշնամին սպասում է հարմար պահի, որպեսզի խառնակություն սերմանի ժողովրդի ներսում, թուլացնի նրա միասնությունը, իսկ հետո հարձակվի պետության վրա։

Այս պայմաններում անհրաժեշտ է ստեղծել ազգի համախմբման նոր միջոցներ՝ ավելի բարձր հոգեմտավոր մակարդակով։ Այդ ուղղություններից մեկը Համահայկական օնլայն համալսարանի ստեղծումն է՝ գիտելիքների տարբեր ճյուղերով, որոնք երիտասարդ սերնդի ուսուցման նոր մեթոդ կհանդիսանան։ Դա այն օղակն է, որը կարող է բարձրացնել ընդհանուր մտածողության մակարդակը, ինչից այսօր ջանում են զրկել երիտասարդներին հանրակրթական դպրոցներում և բուհերում՝ ուսուցման որակի վատացման միջոցով, ինչը կհանգեցնի պետության ողջ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքի հետընթացին։ Այս ենթակառուցվածքի փլուզումը տեղի է ունենում արդեն երկար տարիներ՝ արտասահմանից ներդրված ուսուցման տարբեր մեթոդիկաների ազդեցության ներքո, ինչն աճող սերնդին վերածում է նեղ մասնագետների, որոնք կարող են միայն համակարգչային ծրագրեր գրել օտարերկրյա ընկերությունների պատվերներով։ Այնինչ, արդի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ոչ միայն սպառազինություն ունենալ, այլև պատրաստ լինել կռվելու տեղեկատվական կենսաբանական, բնապահպանական և գաղափարախոսական ու ռազմական սպառնալիքների դեմ։ Հայ հասարակության ձևավորումը, որն ի վիճակի կլինի պահել քրիստոնեական հավատը, համազգային միասնությունն ու ազգային ինքնությունը, և դրանով իսկ ապահովել մեր հանրապետության ու հայ Սփյուռքի ազգային անվտանգությունը, պետք է դառնա հայ երիտասարդ սերնդի գործունեության հիմնական ուղղություններից մեկը։

Այս խնդրի լուծման համար կարևորագույն դեր պետք է կատարի Հայ Առաքելական եկեղեցին։ Հայերիս՝ որպես ազգի, վերացումից խուսափելու համար անհրաժեշտ է դաստիարակել խիզախ ու նվիրյալ երիտասարդների այնպիսի սերունդ, որոնք իրենց մեջ կկրեն Աստծո քրիստոնեական հավատքն ու անվախ, աշխատասեր զինվորի ոգին։

Խաղաղ ժամանակներում հայ ժողովուրդը չպետք է գնա առևտրի ու նյութական հարստացման ճանապարհով, այլ պետք է նախևառաջ ձգտի կառուցել ցանկացած թշնամուց ինքնապաշտպանության անթերի համակարգ։

Հայ ժողովուրդը արարման ձգտող ժողովուրդ է, ուստի արվեստների և գիտության զարգացման պայմանների ստեղծումը և ոչ թե առևտուրն է, որտեղ տեղ չկա հայրենասիրության համար, հանդիսանում բավական բարդ ու հրատապ խնդիր, որի լուծումն անհրաժեշտ է ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական ժամանակներում։

Հայ Առաքելական եկեղեցու դերը միշտ կարևոր է եղել հայ ժողովրդի պահպանման և երիտասարդ սերնդի դաստիարակման համար, և այդ դերը դժվար է գերագնահատել։

Անձնազոհությունն ու հերոսականությունը, ոգով ուժեղ լինել կարողանալն է կարևոր նպատակը հավատացյալ հայ երիտասարդների համար։ Աճող սերնդին հարկ է դաստիարակել որպես հավատացյալ քաջարի հոգևոր կոհորտա, որը մեծ սեր կունենա առ Հայրենիք։

Արդի մարտահրավերներից արդյունավետ ինքնապաշտպանությունը կարող է ձևով պաշտպանական լինել, բայց պետք է լինի հարձակողական ըստ էության, ուստի կարևոր խնդիրներից մեկը, որը կանգնած է հայոց պետության, Հայ Առաքելական եկեղեցու և ժողովրդի առջև ընդհանրապես, այդ մարտահրավերներին դիմակայելն է։