• am
  • ru
  • en

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ 6 ՀԱՅ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ. ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ 02.03.2024

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ 6 ՀԱՅ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ. ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Բարեկամներ, այսօր մենք միասին կհիշենք տարբեր դարաշրջանների ամենազորեղ վեց հայ զորահրամանատարների անունները։

Եվ այսպես, սկսեցինք։

Tigran.png

Տիգրան II Մեծ

Թերևս, բոլոր ժամանակների ու ժողովուրդների հայ ամենամեծ զորահրամանատարը։ Մեծ Հայքի տիրակալ մ.թ.ա. I դարում, որին չեն հաղթել անգամ հռոմեացիները։ Տիգրան II-ի օրոք հայկական տիրույթները ձգվում էին Կասպից ծովից մինչև Եգիպտոս, Պարսկաստանից (Պարթևների երկրից) մինչև Կովկաս ու Միջերկրածով։ Կապադովկիան, Կիլիկիան, Սիրիան և անգամ Հրեից երկիրը Երուսաղեմով՝ այդ բոլոր տարածքները մտնում էին Մեծ Հայքի կազմի մեջ Տիգրան Մեծի օրոք։

Տիգրան Մեծը հաղթել է լեռներում ու անապատներում, գրոհով վերցրել անառիկ ամրոցներ։ Իսկ նրա հնազանդեցրած հողերում հայերն ապրել են հաջորդ երկու հազար տարիներին։

Vardan.png

Վարդան Մամիկոնյան

Բոլորը գիտեն. հայերն են առաջինն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Բայց բոլորը չէ, որ գիտեն. հայերը առաջինն էլ ճակատամարտի են դուրս եկել հանուն քրիստոնեության։

Իրենց նախարարի, հետագայում սուրբ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ մ.թ. 451թ. Ավարայրի ճակատամարտում հայերը մարտնչեցին իրենց զրադաշտականություն ընդունել պարտադրող պարսիկների դեմ։ 60 հազար հայ զինվորներ կռվեցին մոտ 200 հազար պարսիկների դեմ։

Վարդան Մամիկոնյանը և նրա զորքի մեծ մասն ընկավ այդ ճակատամարտում։ Սակայն պարսիկներն այնքան հսկայական կորուստներ ունեցան, որ առմիշտ հրաժարվեցին հայերին կրակապաշտ դարձնելու իրենց ծրագրերից։ Այսօր Վարդան Մամիկոնյանին պատվում են որպես սուրբ ոչ միայն ՀԱԵ հայ քրիստոնյաները, այլև ուղղափառները։

Nerses.png

Ներսես

Հայ մեծ զորավար բյուզանդական բանակում, Հուստինիանոս կայսեր բանակի գեներալ։ Զորահրամանատար, որը գերման բարբարոսներից հետ նվաճեց արևոտ Իտալիան և համարյա վերականգնեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը։

Ashot.png

Աշոտ III Երկաթ

Պատմության դասերից բոլորին քաջ հայտնի է. որքան էլ որ երկար լինի ճակատամարտերի շարքը, հայերն, ի վերջո, միշտ հաղթում են։ Ինչպես եղավ նաև Աշոտ Երկաթ արքայի հետ, որը Հայստանը կառավարել է մ.թ. 914-929թթ.։ Եվ լիովին ազատագրել է իր երկիրն արաբ նվաճողներից՝ նրանց ջախջախիչ պարտության մատնելով Սևանի ճակատամարտում։

Ivan.png

Հովհաննես Բաղրամյան

Մեծ Հայրենականի խորհրդային մեծագույն զորահրամանատարներից մեկը, որն ազատագրել է Վիտեբսկը, Պոլոցկը, Մերձբալթիկան, գրոհել Քյոնիգսբերգը (այժմ՝ Կալինինգրադ)։ Եվ հասել է մինչև Բեռլին։ Լեգենդար մարշալը ծնվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Չարդախլու հայկական գյուղում։ Այսօր միայն Ռուսաստանում Բաղրամյանը, չհաշված կիսանդրիներն ու պատվո տախտակները, վեց հուշարձան ունի։

Monte.png

Մոնթե Մելքոնյան

Կարելի է ծնվել Հայաստանից շատ հեռու։ Բայց եթե իսկական հայ ես արյամբ ու ոգով, միևնույն է, վաղ թե ուշ կկանգնես նախնիներիդ հողի պաշտպանության դիրքերում։

Ինչպես եղավ հայ ժողովրդի նշանավոր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պարագայում։ Նա թեև ծնվել էր Կալիֆոռնիայում, հարուստ ընտանիքում, բայց ընտրեց իր հնամենի ժողովրդին ծառայելու հենց զինվորականի ուղին...

Մոնթե Մելքոնյանը պաշտպանել է բեյրութահայերին Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, պաշտպանել Արցախը առաջին ղարաբաղյան պատերազմում...