
«21-րդ ԴԱՐ» N 2, 2013
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» ամսագրի 2013թ. 2-րդ համարը, որում ներկայացված է բավական լայն թեմատիկա՝ հարավկովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների հիմնական շեշտադրմամբ (Դ.Պետրոսյան, «Սամցխե-Ջավախքի հիմնախնդրի քաղաքական ընկալումը», Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան, «Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ.», Գ.Չոբանյան, «Իսլամի քաղաքական դերը հետխորհրդային Ադրբեջանում»), անդրադարձ է կատարվել եվրասիական ինտեգրման հայաստանյան հեռանկարներին (Ս.Սարգսյան, «Ռազմաքաղաքական համագործակցությունը Եվրասիական ինտեգրման համատեքստում»), ինչպես նաև ազգային անվտանգության տեսության հարցերին և PR ռազմավարության մշակման անհրաժեշտությանը։Ստորև ներկայացնում ենք հոդվածների համառոտագրերը հայերեն և սեղմագրերը ռուսերեն լեզուներով։
Սերգեյ Սարգսյան
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Համառոտագիր
|
Հայաստանի Հանրապետության բարդ աշխարհաքաղաքական, ոչ դյուրին ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, սեփական ռազմական, քաղաքական և տնտեսական պոտենցիալի օբյեկտիվ գնահատականը կանխորոշում են խոր ինտեգրացիոն նախագծերին մասնակցելու նրա ձգտումն ու պատրաստակամությունը։
Պատահական չէ, որ Հայաստանի՝ որպես անկախ պետության, ռազմաքաղաքական ինտեգրումը տարածաշրջանայինից ավելի լայն անվտանգության համակարգերում սկսվել է անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո։ Առաջին հերթին, դա Անկախ Պետությունների Համագործակցությունն էր (ԱՊՀ, 1991թ. Դեկտեմբերի 8) և Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ, 1992թ. մայիսի 15)։ |
ВОЕННО-ПОЛИТИЧЕСКОЕ СОТРУДНИЧЕСТВО В КОНТЕКСТЕ ЕВРАЗИЙСКОЙ ИНТЕГРАЦИИ Сергей Саркисян |
Резюме С момента восстановления своей государственной независимости в 1991г. Армения в том или ином статусе участвует сразу в нескольких военно-политических и зкономических проектах, таких как СНГ, ОДКБ, ЕврАзЭС, программа НАТО «Партнерство ради мира», Европейская политика добрососедства, «Восточное партнерство» и т.д.
|
Դավիթ Պետրոսյան
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ
Համառոտագիր
|
Հոդվածում անդրադարձ է կատարվում Վրաստանի Հանրապետության (ՎՀ) Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի հայության` պետական քաղաքական համակարգում ներգրավման հետ կապված խնդիրներին` պարզելու համար ջավախքյան հիմնախնդրի քաղաքական ասպեկտի բովանդակությունն ու սահմանները:
Ջավախահայությունը, ունենալով էթնիկ, մշակութային, սոցիալ-տնտեսական, միջավայրի բնակլիմայական և այլ առանձնահատկություններ ու համապատասխան նույնականացում, ՎՀ-ում հանդես է գալիս որպես հոծ բնակվող ազգային փոքրամասնություն: Վերոնշյալ տարբերիչ հատկանիշները, որոնք գիտակցվում են թե՛ ջավախահայության, թե՛ արտաքին միջավայրի կողմից, ջավախահայությանը դարձնում են առանձին շահերի խումբ: |
ПОЛИТИЧЕСКОЕ ВОСПРИЯТИЕ ПРОБЛЕМЫ САМЦХЕ-ДЖАВАХЕТИ Давид Петросян |
Резюме Цель данного исследования – выяснить политические аспекты проблем армян Самцхе-Джавахети и Квемо Картли. У армян, живущих в этих районах, налицо общность взаимосвязанных правовых и социальных проблем, которая предполагает внедрение правовых механизмов и их эффективное функционирование для решения экономических, социальных, а также многих других вопросов. Однако эти механизмы лежат в основном в политической плоскости, так как достижение данных целей возможно только при использовании политических методов и внедрении взаимоотношений с другими политическими субъектами.
|
Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան
TURKISH-GEORGIAN RELATIONS IN THE CONTEXT OF TURKEY’S REGIONAL POLICY IN 1991-2001
Համառոտագիր
|
ԽՍՀՄ փլուզումը և Անդրկովկասում ինքնիշխան պետությունների ի հայտ գալը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նոր ուղղության անհրաժեշտություն առաջացրին: Անդրկովկասը ռազմավարական կարևորություն էր ներկայացնում Թուրքիայի համար, ուստի վերջինս սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել Անդրկովկաս ներթափանցելու համար: Այդ ուղղությամբ նրա առաջին քայլերից մեկը եղավ Ադրբեջանի և Վրաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու քաղաքականության որդեգրումը: |
ТУРЕЦКО-ГРУЗИНСКИЕ ОТНОШЕНИЯ В КОНТЕКСТЕ РЕГИОНАЛЬНОЙ ПОЛИТИКИ ТУРЦИИ В 1991-2001гг. Григор Аршакян, Арман Егиазарян |
Резюме В период грузино-абхазского конфликта Турции удалось утвердить свои позиции в Грузии. Изначально Турция объявила, что признает территориальную целостность Грузии, но также не стала препятствовать организации помощи Абхазии со стороны абхазских и черкесских общин страны. Этим можно объяснить то обстоятельство, что в первые годы после 1991г. между двумя государствами возникли некоторые противоречия.
|
Գայանե Չոբանյան
ԻՍԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Համառոտագիր
|
Հետխորհրդային Ադրբեջանում իսլամի քաղաքականացումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով: Ներքին հիմնական խթանիչներից են ԽՍՀՄ փլուզումից հետո ազգային և մշակութային ինքնության փնտրտուքները, միասնական գաղափարախոսության բացակայությունը, բնակչության սոցիալական ծանր պայմանները, իսկ արտաքին ազդակները պայմանավորված են կրոնական կառույցների միջոցով տարածաշրջանում կարևոր աշխարհաքաղաքական կենտրոն և գեոստրատեգիական երկրների շահերի բախման թատերաբեմ հանդիսացող Ադրբեջանի վրա իրենց ազդեցությունը տարածելու հարևան մուսուլմանական երկրների նկրտումներով: |
ПОЛИТИЧЕСКАЯ РОЛЬ ИСЛАМА В ПОСТСОВЕТСКОМ АЗЕРБАЙДЖАНЕ Гаянэ Чобанян |
Резюме Среди 9.2 млн. населения Азербайджана 96% мусульман, из которых 65% шиитов и 35% суннитов. За 20 лет независимости увеличилась численность людей, считающих себя верующими, но религиозные знания и представления большинства населения остаются ограниченными: так, они даже не знают о конфессиональных отличиях между суннитским и шиитским течениями в исламе, что означает, что ислам воспринимается населением не как религия, а как неотъемлемая часть идентичности и альтернативное направление политики и идеологии. В статье говорится о том, что Азербайджан пытается создать собственный вариант ислама – максимально сглаживая отличия между суннитским и шиитским течениями. |
Վարդան Աթոյան
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Համառոտագիր
|
Ազգային անվտանգության ապահովումն ու այդ ոլորտի հիմնախնդիրների գիտական ուսումնասիրությունը ցանկացած երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և կայուն զարգացման ապահովման համար կենսական կարևոր նշանակություն ունեն: Այդ համատեքստում ազգային անվտանգության հիմնախնդիրների ակադեմիական մակարդակով ուսումնասիրությունն ու անվտանգության ոլորտում գիտական դպրոցի զարգացումը կարևորվում են հատկապես մեր երկրում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին, այդ թվում՝ համաչափ և անհամաչափ սպառնալիքներն ու տարածաշրջանում ակտիվորեն ընթացող մտահոգիչ գործընթացները: |
О ВОПРОСАХ ТЕОРИИ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ Вардан Атоян |
Резюме В статье обсуждаются некоторые вопросы национальной безопасности – в частности, характеристики теории национальной безопасности как самостоятельного политологического направления, возникновение термина «национальная безопасность», исторические типы обеспечения последней, а также направления теории национальной безопасности, определение самого понятия и его формулировки как в отечественных, так и в зарубежных источниках. Вкратце говорится об органах национальной безопасности, характерных для демократических, переходных и тоталитарных обществ. Формулируется понятие «интересы национальной безопасности». Представляются виды интересов национальной безопасности и их классификация по уровню обобщенности, сферам действия и субъектам. |
Սոնա Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Համառոտագիր
|
Հասարակության ինքնակազմակերպման մեխանիզմների զարգացման, կոնֆլիկտային իրավիճակների լուծման նոր տեխնոլոգիաների ներդրման, տեղեկատվական միասնական դաշտի ձևավորման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների (կուսակցություններ, արհմիություններ, ԶԼՄ, ՀԿ-ներ և այլն) ակտիվացման ներկա պայմաններում ձևավորվել է պետության և քաղաքացիների ու նրանց միավորումների հարաբերությունների նոր իրավիճակ, որտեղ ոչ միայն քաղաքացիներն ու նրանց միավորումներն են կախված պետական կառույցներից, այլև հենց իրենք՝ պետական կառավարման համակարգի ինստիտուտներն են կախվածության մեջ հայտնվել քաղաքացիներից ու նրանց միավորումներից: Ստեղծված իրավիճակում պետությունն այլևս չի կարող իր գործառույթներն իրականացնել՝ չհամագործակցելով քաղաքացիական հասարակության և շարքային քաղաքացիների հետ, չստանալով և չնվաճելով նրանց աջակցությունը և համաձայնությունն այս կամ այն կարևոր հարցերի շուրջ որոշումների կայացման ընթացքում: |
СВЯЗИ С ОБЩЕСТВЕННОСТЬЮ И СИСТЕМА ГОСУПРАВЛЕНИЯ РА Сона Погосян |
Резюме Статья представляет собой попытку анализа и обобщения учебной, научной литературы армянских и зарубежных авторов, нормативных документов, регламентирующих деятельность соответствующих структур PR, и рассматривает особенности организации и функционирования PR-подразделений в государственных организациях, историю и идеологию формирования и развития связей с общественностью, специфику института «паблик рилейшенз». На основе анализа литературы и экспертных мнений выявляются особенности и ограничения PR-технологий в системе армянского государственного управления. Обосновывается необходимость выдвижения соответствующих задач в данной области. |
Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71