• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №4, 2012 01.08.2012

«21-й ВЕК», №4, 2012

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2012թ. չորրորդ համարը։ Թեմատիկան կանխորոշել են այն նյութերը, որոնք անդրադարձել են կոնսյումերիզմի մշակութաբանական դերին (Է.Ասադուրյան), համազգային մակարդակով բռնության և մեղքի զգացման հոգեբանական և քաղաքական ասպեկտներին (Ա.Մարտիրոսյան, Լ.Եփրեմյան), ինչպես նաև իշխանության հրապարակայնության ձևերի ու տեսակների տիպաբանությանը (Վ.Սողոմոնյան)։
Համարի առանձին թեմատիկ բաժին է նվիրված Հայաստանի, Ռուսաստանի և Չինաստանի փոխհարաբերություններին։ Բաժինը ներկայացնում է այդ փոխհարաբերությունների տարավեկտոր ուղղվածությունը (Ա.Սաֆարյան, Ս.Սարաջյան, Դ.Բաբայան)։


Ստորև ներկայացնում ենք հոդվածների համառոտագրերը ռուսերեն և սեղմագրերը անգլերեն լեզուներով։


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Էրիկ Ասադուրյան
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԾԱՂԿՈՒՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ

Լիլիթ Եփրեմյան
ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՆՔ, ԿԱՄ՝ «ՅՈՒՐԱՑՎԱԾ ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՊԵՍ «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ» ՎԱԽՃԱՆ

Արման Մարտիրոսյան
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վիկտոր Սողոմոնյան
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ

Արամ Սաֆարյան
ՀՀ ԱԺ ԵՎ ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2007-2012թթ.)

Սիմոն Սարաջյան
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ. ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՀՕԳՈՒՏ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Դավիթ Բաբայան
ՉՃԱՆԱՉՎԱԾ, ԿԻՍԱՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԺՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ



Բաժանորդագրությունը`
www.pressinfo.am, Հայմամուլ
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский