19.10.2011
«21-րդ ԴԱՐ» N 5, 2011
«21-րդ ԴԱՐ» հանդեսի հերթական՝ 5-րդ համարը հիմնականում նվիրված է Սփյուռքի թեմային։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Մկրտիչ Շելեֆյանի ազգանպաստ գործունեությունն է ներկայացնում Ռ.Մելքոնյանի «Մկրտիչ Շելեֆյան. վերջին հայ պատգամավորը թուրքական խորհրդարանում» հոդվածը։ Հ.Մարությանն անդրադառնում է պատմությունը պետության կողմից լռության մատնելու և ցեղասպանության հիշողության հարցին («Կարո՞ղ է արդյոք ցեղասպանության հիշողությունն առաջնորդել դեպի հաշտություն. հայացք Երևանից»)։ Ս.Անտինյանն ուշագրավ վերլուծություն է կատարել կրթության ոլորտում սփյուռքյան հայկական կազմակերպությունների ունեցած դերի վերաբերյալ («Սփյուռքի հայկական կազմակերպությունների, միությունների և հայ եկեղեցու դերը հայկական դպրոցների ստեղծման ու զարգացման գործում»)։ Բավական հետաքրքիր է Վ.Ասցատրյանի՝ մշակութային մարքսիզմի վերաբերյալ հոդվածը (տպագրվում է 1-ին մասը, շարունակությունը՝ հաջորդիվ)։ Համարի հեղինակներն են նաև Վ.Միրաքյանը («Ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը լրատվամիջոցներով»), Գ.Կիրակոսյանն ու Մ.Մոմջյանը՝ էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ համատեղ հոդվածով։
Ստորև ներկայացնում ենք հոդվածների համառոտագրերը հայերեն և սեղմագրերը ռուսերեն լեզուներով։
Ռուբեն Մելքոնյան
ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Համառոտագիր
|
Թուրքիայի, հիմնականում Ստամբուլի՝ Հայոց ցեղասպանությունից հետո գոյատևած հայ համայնքն ակտիվ ներգրավված չի եղել քաղաքական կյանքում, ինչը տարատեսակ պատճառներ ունի: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ևս հանրապետության հիմնադրումից մինչև 1935 թվականը հայկական համայնքից որևէ ներկայացուցիչ չի եղել, և սրանում որոշիչ դեր է խաղացել թուրքական իշխանությունների դիրքորոշումը: Սակայն հարկ ենք համարում նշել, որ մինչև 1935թ. թուրքական խորհրդարանում եղել է հայկական ծագում ունեցող պատգամավոր` Մյունիփ Բոյան, որն ավելի վաղ իսլամ էր ընդունել և խզել կապը հայկականության հետ: Նա մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Հաքիարիի և Վանի նահանգներից: |
МКРТИЧ ШЕЛЕФЯН: ПОСЛЕДНИЙ АРМЯНСКИЙ ДЕПУТАТ В ТУРЕЦКОМ ПАРЛАМЕНТЕ
Рубен Мелконян
|
Резюме
Выжившие после Геноцида армяне Турции, в основном армянская община Стамбула, по разным причинам активно не вовлекались в политическую жизнь страны. В Великом национальном собрании Турции со дня его основания и до 1935г. не было ни одного представителя армянской общины, и решающую роль в этом играла позиция турецких властей. С 1935г. до военного переворота 1960г. всего четырем представителям армянской общины удавалось стать членами турецкого парламента, однако среди них особенно выделяется Мкртич Шелефян (1957-1960гг.), чей вклад в решение общинных и национальных задач неоспорим.
|
Հարություն Մարության
ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԴԵՊԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ
Համառոտագիր
|
Ինչպե՞ս է պետությունը «լռեցնում» պատմությունը, ինչպե՞ս է դա ազդում անցյալը հիշելու ձևերի վրա։ 1894-1923թթ. Օսմանյան, ապա և հանրապետական Թուրքիայի կողմից իրականացված հայկական ջարդերի ու ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց շուրջ 2 մլն հայություն, Արևմտյան Հայաստանը դատարկվեց հայերից, իսկ պետականությունը ստեղծվեց պատմական հայրենիքի տարածքի լոկ 1/10-ի վրա։ Ի թիվս մարդկային ու տարածքային հսկայական ու անդառնալի կորուստների, հայ ժողովուրդը կորցրեց անգնահատելի մշակութային արժեքներ, ցրվեց աշխարհով մեկ, իսկ ապրած ողբերգությունը խոր հետք թողեց հայության հոգեբանական կերտվածքի վրա, բերեց կոլեկտիվ ու պատմական հիշողության նոր, հզոր շերտի առաջացման, որն աչքի է ընկնում խոր զգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ։ |
МОЖЕТ ЛИ ПАМЯТЬ О ГЕНОЦИДЕ ВЕСТИ К ПРИМИРЕНИЮ: ВЗГЛЯД ИЗ ЕРЕВАНА
Арутюн Марутян
|
Резюме
В статье рассматриваются действия государства, направленные на «умалчивание» истории, на формы воспоминания прошлого, а также влияние этих явлений на процессы обсуждения разрешения конфликтов. Анализируется включенный в армяно-турецкие протоколы об установлении дипломатических отношений пункт о «подкомиссии, занимающейся исторической плоскостью». Посредством рассмотрения специальной литературы показана необходимость наличия таких этапов, как «признание», «прошение прощения», «возмещение», которые должны предшествовать явлению «примирение»; делается их содержательный анализ.
|
Սերոբ Անտինյան
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Համառոտագիր
|
Հայ ազգային ինքնության պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու և դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը մշտապես եղել և մնում են մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն բաղկացուցիչը: Դարեր շարունակ օտար տիրապետողների լծի տակ գտնվելը, ազգային ինքնության կորստի մշտական սպառնալիքը, ձուլման և ուծացման վտանգը հայոց գիտակցության մեջ առանձնահատուկ մոտեցում և վերաբերմունք են առաջ բերել հայապահպան կարևորագույն ինստիտուտի` Հայ ազգային դպրոցի հանդեպ: |
РОЛЬ АРМЯНСКИХ ОРГАНИЗАЦИЙ, ОБЪЕДИНЕНИЙ ДИАСПОРЫ И АРМЯНСКОЙ ЦЕРКВИ В СОЗДАНИИ И РАЗВТИИ АРМЯНСКИХ ШКОЛ
Сероб Антинян
|
Резюме
Образование – залог не только развития человека, но и национального бытия, идентичности и человеческого прогресса. Это краеугольный камень в процессе формирования личности и веха в развитии данного общества. Именно образование и культура сохраняют и развивают национальный дух народа, каждая нация и народ богаты созданными ими культурными ценностями.
|
Վարդան Ասցատրյան
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՐՔՍԻԶՄ
Համառոտագիր
|
Մեր աչքի առաջ աշխարհում արագացող տեմպերով տեղի է ունենում մարդկային, քաղաքակրթական արժեքների գլոբալ փոփոխություն, ինչը կատարվում է ավանդական արժեքները վերացնելու ճանապարհով: Փոխարենն առաջարկվում է նորացված աթեիստական գաղափարախոսություն: Այս ճանապարհին որպես գործիք է ընդունվել «քննադատական տեսությունը», որով հիմնովին քննադատության է ենթարկվում ավանդական ամեն բան, մասնավորապես` ընտանիքը, ավանդական մշակույթն ու սովորույթները, ազգային-պատմական հերոսները, ազգային հիշողությունը, ազգային եկեղեցին ու դավանանքը: |
|
Վահրամ Միրաքյան
ԱԳՐԵՍԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Համառոտագիր
|
Մարդիկ մշտապես գտնվում են շրջապատի վարքի ու խոսքերի ազդեցության տակ: Երեխաների համար ընդօրինակման «կենդանի» օրինակ են ծառայում առաջնային սոցիալական խմբերը, հատկապես ընտանիքի անդամները: Դիտման միջոցով ագրեսիվ սոցիալական մոդելների ընդօրինակման գործընթացն առաջադրվում և մեկնաբանվում է սոցիալական ուսուցման տեսությամբ, որը վերջնական ձևակերպում ստացել է Ա.Բանդուրայի կողմից 1997թ.: Ըստ Բանդուրայի տեսության` մենք ագրեսիվ վարքագիծ ենք յուրացնում ոչ միայն սեփական փորձի արդյունքում տեսնելով, որ ագրեսիան կարող է դրական արդյունք ունենալ, այլև այլոց ագրեսիվ վարքը դիտելով, կրկնօրինակելով: |
ФОРМИРОВАНИЕ АГРЕССИВНОЙ СОЦИАЛЬНОЙ ПОЗИЦИИ ПРИ ПОМОЩИ СМИ
Ваграм Миракян
|
Резюме
Агрессия и последствия агрессии, создаваемые средствами массовой информации, в развитых странах научно исследуются больше полвека. Эти исследования создают возможность разумного контроля над СМИ, тем самым исключая негативные последствия воздействия СМИ на население. Агрессия, создаваемая со стороны СМИ, является проблемой и для РА, однако это тема у нас до сих пор остается неисследованной.
|
Գրիգոր Կիրակոսյան, Մարիամ Մոմջյան
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Համառոտագիր
|
Ժամանակակից տնտեսական համակարգերի արդյունավետությունը մեծապես կախված է ենթակառուցվածքների գործունեության որակից և բազմազանությունից, որն իր արտահայտությունն է գտնում սպառողների պահանջմունքների բավարարվածության մակարդակում և, որպես հետևանք, կազմակերպությունների եկամուտներում: Ինտերնետի յուրացման պասիվ փուլից ակտիվ փուլին (որը բնութագրվում է ինտերնետի կիրառմամբ եկամուտներ ստանալով) անցման ճանապարհին ևս մեծ դերակատարում է ձեռք բերում անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը` հաշվի առնելով այն, որ միայն ընկերության շրջանակներում չի սահմանափակվում ինտերնետի հնարավորությունների կիրառումը: |
ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ЭЛЕКТРОННЫХ ПЛАТЕЖНО-РАСЧЕТНЫХ СИСТЕМ В РА
Григор Киракосян, Мариам Момджян
|
Резюме
Электронная коммерция стремительно становится неотъемлемой и необходимой частью глобальной экономики, выступая эффективным катализатором экономического роста. С целью получения наибольших выгод от использования возможностей Интернета и формирования сетевой экономики необходимы соответствующие инфраструктуры, где важную роль играют платежно-расчетные системы и, в том числе, электронные деньги. Современные технологии дают неограниченные возможности организациям, предоставляющим платежно-расчетные услуги (в частности, банкам), чтобы переместить часть предоставляемых услуг на другой качественный уровень, что позволит им привлекать новых клиентов и снизить расходы на их обслуживание, а компаниям предоставится возможность увеличить рыночную долю и выйти на международные рынки.
|
Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71