
«ԳԼՈԲՈՒՍ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3
Լույս է տեսել «Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն» հանդեսի 2011թ. 3-րդ համարը, որում տեղ են գտել հետազոտություններ՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին։ Հոդվածներում անդրադարձ է կատարվել Իրանի տարածաշրջանային քաղաքականությանն արաբական հեղափոխությունների համատեքստում, թուրք-վրացական հարաբերություններին, Ադրբեջանում իսրայելական գործոնին ևն։ Ներկայացված է նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը լուսաբանող լրատվության ընտրանին։
Ամսագրի մի քանի նյութեր կզետեղվեն մեր կայքէջում:
Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71