
«21-րդ ԴԱՐ» N 5, 2010
«Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2010թ. հերթական՝ 5-րդ համարում լույս են տեսել ինտերնետ կառույցներին և տեղեկատվական անվտանգությանը (Գ.Հարությունյան), քաղաքացիական մշակույթի զարգացման սոցիոլոգիական կանխատեսման գործոններին (Ս.Մանուկյան), ՀՀ պարենային անվտանգության հարցերին (Ա.Մարկոսյան, Մ.Պետրոսյան), Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքին (Ա.Սիմավորյան) նվիրված և այլ հոդվածներ։ Ուշագրավ անդրադարձ կա Պետերբուրգի և հայերի առնչությանը (Ռ.Անգալադյան)։Ստորև ներկայացնում ենք հոդվածների համառոտագրերը հայերեն և սեղմագրերը ռուսերեն լեզուներով։
Գագիկ Հարությունյան
ԻՆՏԵՐՆԵՏ-ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՏԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Համառոտագիր
|
Սկզբնապես պրոֆեսիոնալների հաղորդակցման համար ստեղծված Ինտերնետն ընդամենը մի քանի տասնամյակում (իսկ որոշ այլ չափանիշների հաշվարկով՝ ոչ լրիվ քսան տարում) հասանելի դարձավ միլիարդավոր մարդկանց, իսկ նրա ներսում սկսեցին ստեղծվել տարբեր գործառնական ծանրաբեռնվածություն ունեցող սոցիալական կառույցներ։ Այս ամենը պերմանենտ տեղեկատվական հեղափոխության հերթական պտույտն է՝ այդ բարդ հասկացությունից բխող դրական և բացասական բոլոր հետևանքներով։ Հարկ է նաև փաստել, որ Ինտերնետը, հատկապես ներառված սոցցանցերով ու բլոգոսֆերայով, արդեն պասիվ տեղեկատվական-հաղորդակցային, սոցիալ-հոգեբանական և բիզնես-սերվիսային երևույթ չէ։ Այն ավելի և ավելի է դուրս գալիս մեր համակարգիչների մոնիտորների սահմաններից և դառնում իրական, խիստ կարևոր հասարակական և ռազմաքաղաքական գործոն։ |
ИНТЕРНЕТ-СТРУКТУРЫ В КОНТЕКСТЕ ПОСТДЕМОКРАТИИ И ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ Гагик Арутюнян |
Резюме Сегодня происходит интенсивное взаимодействие между реальным и информационно-виртуальным мирами. Граница между ними становится условной, а понятие «виртуальный» теряет свой первоначальный смысл. Этому особо способствует бурное развитие соцсетей и блогосферы в Интернете, что содержит в себе как большие возможности, так и серьезные риски, из которых отметим следующие:
|
Սամվել Մանուկյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՄՈԴԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Համառոտագիր
|
Վերջին 20 տարիների հայաստանյան զարգացումները տեղի են ունենում երեք գլոբալ գործընթացների համատեքստում: Առաջինը կապիտալիստական աշխարհամակարգի վերակազմավորումն է` սոցիալիստական բլոկի ու ԽՍՀՄ փլուզումը և այդ տարածքների պետությունների նոր կարգավիճակով վերամիավորումը համաշխարհային տնտեսությանը, որի հետևանքով Հայաստանը, հետխորհրդային հանրապետությունների մեծ մասի հետ, հայտնվեց աշխարհամակարգային ծայրամասում: Երկրորդ համատեքստն է կապիտալիստական աշխարհամակարգի ընդհանուր ճգնաժամի խորացումը, որը զուգորդվել է աշխարհամակարգի հեգեմոնի` ԱՄՆ դիրքերի թուլացմամբ: Արդյունքում հաճախացել և խորացել են գլոբալ տնտեսական ճգնաժամերը, ուժեղացել են դրանց բացասական հետևանքները, միջազգային հարաբերություններում խարխլվել են իրավական նորմերը և աճել է տեղական ու տարածաշրջանային պատերազմների վտանգը: |
СОЦИОЛОГИЧЕСКАЯ ПРОГНОСТИЧЕСКАЯ МОДЕЛЬ И ФАКТОРЫ РАЗВИТИЯ ГРАЖДАНСКОЙ КУЛЬТУРЫ В ОБЩЕСТВЕ АРМЕНИИ Самвел Манукян |
Резюме В статье представлена многомерная регрессионная модель развития гражданской культуры в Армении. В качестве зависимой переменной использован специально разработанный индекс развития гражданской культуры. При построении модели широко использовался факторный анализ и различные социологические индексы. Проведен математический и социологический анализ факторов развития гражданской культуры – в частности, экономической автономности общества, политической лояльности общества и доверия к политическим, социальным и гражданским институтам и социального капитала. На основе анализа модели рассмотрены сценарии развития гражданской культуры в обществе Армении. |
Աշոտ Մարկոսյան, Մակար Պետրոսյան
ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Համառոտագիր
|
Հոդվածում ներկայացվել են պարենային անվտանգության բնութագրերը, պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքներն ու դրանց բաղադրիչները, ՀՀ և ԼՂՀ բնակչության պարենային ապահովվածության մակարդակները, ՀՀ ազգային պարենային հաշվեկշռում ներառված կարևորագույն սննդամթերքի տեղական արտադրության և ինքնաբավության մակարդակի ցուցանիշները 2004-2009թթ., պարենամթերքի արտահանման ու ներմուծման ցուցանիշները:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Ազգային անվտանգության խորհուրդը համապատասխան շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների ընդգրկմամբ մինչև 2010թ. աշունը ՀՀ նախագահի հաստատմանը պետք է ներկայացնի ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունը: Ելնելով հիմնահարցի կարևորությունից և հրատապությունից՝ հեղինակները քննարկում են ՀՀ պարենային անվտանգության հայեցակարգի ձևավորման հիմնախնդիրները: Նրանց կարծիքով՝ ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունը, որը ներկայումս մշակման փուլում է, պետք դառնա հետագա գործողությունների ծրագիր, որի վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ: |
СОВРЕМЕННЫЕ ПРОБЛЕМЫ ПРОДОВОЛЬСТВЕННОЙ БЕЗОПАСНОСТИ Ашот Маркосян, Макар Петросян |
Резюме Одной из важнейших задач современного государства является создание соответствующей инфраструктуры и рычагов регулирования с целью обеспечения своих граждан продуктами потребления. Исследуя тенденции развития потребительского рынка и уровень цен на основные продукты потребления, можно наиболее четко представить положение дел в конкретной стране в деле продовольственной обеспеченности как страны в целом, так и различных слоев населения.
|
Արա Կիրակոսյան
ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Համառոտագիր
|
Հոդվածում ներկայացվել է ՀՀ բանկային համակարգի ֆինանսական ռիսկերի գնահատման համալիր մեթոդաբանություն, որն ուղղված է բացահայտելու ճգնաժամերի պայմաններում բանկային համակարգում առաջ եկող հիմնախնդիրները: Հոդվածի շրջանակներում հաշվարկվել են ՀՀ բանկային համակարգի հիմնական ֆինանսական ռիսկերը ինչպես նախաճգնաժամային, այնպես էլ ճգնաժամի պայմաններում:
Ավանդական ակադեմիական միջավայրում գոյություն ունի այն պնդումը, որ ռիսկերի կառավարման ռազմավարությունները զրկված են որոշակի արժեքից: Մինչդեռ ժամանակակից ֆինանսների տեսությունը պնդում է, որ ռիսկերի կառավարումը, ինչպես նաև ֆինանսական քաղաքականությունը կարող են դառնալ առևտրային բանկի հաջողության հիմնական գրավականը: Ռիսկերի կառավարման գործընթացն ապահովում է բանկերի կարիքները միջոցների կառավարման և ձեռքբերման առումով, ինչպես նաև թույլ է տալիս բանկերին ավելացնել իրենց ակտիվների արժեքը: |
ОЦЕНКА ФИНАНСОВЫХ РИСКОВ БАНКОВСКОЙ СИСТЕМЫ РА В ПЕРИОД КРИЗИСА Ара Киракосян |
Резюме В статье представлена комплексная методология оценки финансовых рисков банковской системы РА, которая нацелена на выявление основных проблем банковской системы во время кризиса. В рамках данной статьи оценены основные финансовые риски банковской системы РА как до начала, так и в ходе кризиса. |
Արեստակես Սիմավորյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱՅՆՔԸ
Համառոտագիր
|
Հայ իրականության մեջ հոգևոր առումով ազգապահպան մեծ նշանակություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու կողքին այլ դավանանքի ու կրոնի հարողների խնդրին այսօր գիտական և փորձագիտական շրջանակներում զգալի տեղ է տրվում։ Այս համատեքստում ուսումնասիրվում են նաև XVIII-XXդդ. հայ կաթոլիկ համայնքներին վերաբերող հարցերը։ Դրանք որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցու՝ ուշ միջնադարում դեպի արևելք ծավալվելու քաղաքականության հետևանք, միևնույն ժամանակ ազգային դիմագծի պահպանման առումով հանդիսացել են Մխիթարյան միաբանության ավանդույթների կրողները։ Նրանց դերը կարևոր է Հայության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ ազգապահպան լծակների ամրագրմամբ: Դավանանքային տարբերությունը չպետք է խաթարի ազգային պատկանելության ընկալումը՝ համազգային խնդիրներ լուծելու հրամայականով։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և փորձել գտնել, թե ինչ նմանությունների հիման վրա են կառուցված դավանանքով տարբեր, բայց նույնէթնիկ և համանման քրիստոնեական արժեհամակարգ ունեցող հատվածները։ |
АРМЯНСКАЯ КАТОЛИЧЕСКАЯ ОБЩИНА ТУРЦИИ Арестакес Симаворян |
Резюме Сегодня, наряду с обладающей огромным значением в деле сохранения и духовной жизни Армянства Армянской Апостольской церковью, в научных и экспертных кругах большое место занимает проблема иноконфессиональных армян. Исследования этого вопроса осуществлялись еще в XVIII-XXвв. в связи с католическими общинами, которые, будучи следствием происходившей в период позднего средневековья экспансии Римско-католической церкви на восток, одновременно являлись продолжателями традиций Мхитаристской конгрегации в деле сохранения национальной самобытности. Их роль в решении встающих перед Армянством проблем также велика. Межконфессиональные различия не должны мешать восприятию национальной идентичности – таков императив для решения вопросов общенационального значения. Необходимо изучить и попытаться понять, на основе каких сходных черт возникли сегменты Армянства, разные по конфессиям, но обладающие тождественным этническим самосознанием и сходной системой христианских ценностей. |
Ռուբեն Անգալադյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
Համառոտագիր
|
Ինչո՞վ է այս երեք հարյուր տարիներին հայերին հրապուրել Պետերբուրգը, և ի՞նչ են տվել նրանք քաղաքին ու կայսրությանը։ Ի՞նչ են քաղաքն ու կայսրությունը տվել իրեն՝ Հայաստանին։ Եվ, իհարկե, հիշում ենք, թե որքան նշանավոր հայ անուններ են այդ երեք հարյուր տարիներին հարստացրել Հյուսիսային մայրաքաղաքի պատմությունը՝ փառաբանելով Պետերբուրգի բարձր անունը։ Հայկական սփյուռքն այս երեք հարյուր տարիների ընթացքում խիստ սակավաթիվ էր. ХIХ դարավերջին այստեղ 2 հազարից մի փոքր ավելի հայ էր ապրում, իսկ 1985թ. նրանց թիվը մոտ 7 հազար էր։ Միայն վերջին՝ հետխորհրդային տարիներին այն բավականաչափ ստվարացավ։ Ներկայացնեմ փայլուն անուններ տարբեր ոլորտներից, որպեսզի դրանով իսկ ցույց տամ հայերի իրական ինտեգրվածությունը պետերբուրգյան, այնուհետև լենինգրադյան հասարակությանը և դրա միջոցով՝ Ռուսաստանին, իսկ հետո՝ նաև ԽՍՀՄ-ին։ |
АРМЯНСКИЙ ПЕТЕРБУРГ Рубен Ангаладян |
Резюме Чем на протяжении всех этих трехсот лет привлекал Петербург армян, и что дали они городу и империи? И что город и империя дали самой Армении? Сколько выдающихся армянских имен за эти три столетия обогатили историю Северной столицы, прославляя высокое имя Петербурга. А ведь сама армянская диаспора на протяжении всех этих столетий была крайне немногочисленна. В конце ХIХ века здесь проживало чуть более 2 тысяч армян, а в 1985г. их было около 7 тысяч. Лишь в последние, постсоветские годы община довольно сильно пополнилась. Армянская диаспора в Петербурге, а затем в Ленинграде с полной отдачей работала во всех важнейших сферах жизнедеятельности города и страны, будь то ВПК или востоковедение, медицина или освоение космоса и, конечно же, культура. |
Կարեն Գալոյան
ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԲԱԶՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ
Համառոտագիր
|
Գլոբալացումը՝ որպես բազմաչափ գործընթաց, համամարդկային և ազգային շահերի, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, խոցելի խմբերի և էթնիկական փոքրամասնությունների ինքնության արդիականացման և գլոբալ անվտանգության քաղաքականության միասնությունն է: |
МНОГОМЕРНАЯ ГЛОБАЛИЗАЦИЯ И СИСТЕМА ОБЕСПЕЧЕНИЯ ОБЩЕСТВЕННОЙ БЕЗОПАСНОСТИ Карен Галоян |
Резюме При вызываемых глобализацией изменениях современных социальных условий, основанных на системе независимых национальных государств, сам глобализационный процесс может рассматриваться в качестве возрастающей угрозы общественной безопасности стран, находящихся на разных уровнях развития. Новый миропорядок вынужден предоставить более подходящее, современное значение местной, региональной и глобальной общественной безопасности, которое и станет концепцией общей (всемирной) безопасности. В статье отмечается, что выявляемые в разных государствах массовая бедность, экономическая нестабильность, этнические конфликты, разнообразные террористические акты, коррупция, траффикинг являются скрытой угрозой поддержанию общественной безопасности. Несмотря на все меры, предусмотренные международными организациями и договорами, все еще невозможно предусмотреть влияние всех этих экологических, экономических, демографических, информационных и прочих бедствий на обеспечение гражданской и военной безопасности. Для обеспечения национальной безопасности на местном, региональном и глобальном уровнях, очень важно модернизировать концепцию национальной безопасности внутри каждого национального государства. С этой точки зрения особая важность придается следованию общим поведенческим законам и правилам (например, разрешение на использование силы, защита неотъемлемых прав и свобод человека и гражданина, работа с наиболее уязвимыми группами и т.д.), которые являются обязательными для утверждения новых принципов государственного управления. |
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71