• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3 01.06.2010

«ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 3

Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. երրորդ համարը, որում հեղինակներն անդրադարձել են աշխարհի հնարավոր զարգացումներում Հայաստանի անվտանգության ռազմավարության հարցերին, պետությունների դերին հետարդիական դարաշրջանում, սոցիալական ցանցերում տեղեկատվության գերհոսունության միտումներին, Ադրբեջանի հեռուստաալիքների իրավիճակին, Վրաստանում միաէթնիկ հանրության ձևավորման գործընթացին։

Ներկայացվել են նաև Պոլսո հայ համայնքի և Թուրքիայի հայ բողոքականների խնդիրները, Սիրիայում բնակվող իսլամացած հայերի մի ցեղախմբի կենսակերպը, սոցիալ-հոգեբանական տեսանկյունից քննության են առնվել Սփյուռքում ինքնության պահպանման խնդիրները։ Կարելի է ծանոթանալ նաև տեղեկատվության ոլորտի նորություններին։

Ամսագրի մի քանի նյութեր կզետեղվեն մեր կայքէջում:

Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


   

EnglishРуский