• am
  • ru
  • en
«21-й ВЕК», # 2, 2010 07.04.2010

«21-й ВЕК», # 2, 2010

Համարն աչքի է ընկնում թեմատիկ բազմազանությամբ և շոշափված հարցերի ընդգրկունությամբ։ Այստեղ տեղ են գտել աշխարհաքաղաքական մի ամբողջ համակարգի փլուզման պատճառների և հետևանքների (Գ.Հարությունյան) և հասարակության զարգացման հիմնական հակասության (Ի.Բաղիրյան) մասին հայեցակարգային աշխատանքները, հայ գրի դերին ու նշանակությանը (Է.Լ. Դանիելյան) և ինքնության պատմական ընկալման քաղաքակրթական իմաստավորմանը (Ա.Գասպարյան), ինչպես նաև 21-րդ դարի իրողություններում այդ ինքնության գրագետ դիրքավորմանը (Լ.Այվազյան) նվիրված պատմա-մշակութաբանական բնույթի հոդվածներ։

Թողարկման մեջ դիտարկվում են նաև տարածաշրջանային հարցեր. արդի Վրաստանի ներքին քաղաքականությունը (Հ.Միքայելյան), Թուրքիայի ԱԱԽ ռեֆորմները (Լ.Հովսեփյան), ԵՄ արևելյան գործընկերությունը և էներգետիկ անվտանգությունը (Ա.Այվազյան) և այլն։

Ստորև ներկայացնում ենք հոդվածների համառոտագրերը ռուսերեն և սեղմագրերը անգլերեն լեզուներով։

Գագիկ Հարությունյան
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓԼՈՒԶՈՒՄ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Իգոր Բաղիրյան
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Էդուարդ Դանիելյան
ՀԱՅ ԳՐԻ, ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Անգելինա Գասպարյան
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Լիանա Այվազյան
ԵՐԿՐԻ ԻՄԻՋԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Հրանտ Միքայելյան
ԱՐԴԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լևոն Հովսեփյան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏՆԱԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՌԵՖՈՐՄՆԵՐԸ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Միխայիլ Աղաջանյան
ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԴԱՐՁԻ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Աննա Այվազյան
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский