
«ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 2
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» հանդեսի 2010թ. երկրորդ համարը։
Հեղինակներն անդրադարձել են Երևան-Անկարա հարաբերությունների քաղաքական խուսանավումների նոր փուլին, ԱՄՆ լոբբինգային ինստիտուտների իրավաքաղաքական հիմքերին, ԱՄՆ-ում տարբեր ժամանակներում Ցեղասպանության դատապարտմանն ուղղված գործընթացներին, Հայաստանում բողոքականության ձևավորման պատմությանը և ներկա խնդիրներին, Լիբանանի հայ բողոքական համայնքի կազմակերպչական կառույցներին, տեղեկատվական դաշտում սոցիալական ցանցերի դերի բարձրացմանը, ՀՀ հոգեբանական անվտանգության առկա խնդիրներին, հեռուստատեսության ազդեցության հնարավորություններին, կոռուպցիայի դեմ պայքարի որոշ հիմնախնդիրներին, ինչպես նաև տեղեկատվական որոշ նորություններ։
Ամսագրի մի քանի նյութեր կզետեղվեն մեր կայքէջում:
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71