
«21-րդ Դար» N 1, 2006
Համարում ներկայացված հոդվածներն անդրադառնում են Հայաստանի և ողջ Հարավկովկասյան տարածաշրջանի համար արդիական մի շարք հիմնախնդիրների։ Մասնավորապես, հեղինակները վերլուծում են ԱՊՀ տարածքում ֆինանսական համակարգերի բարեփոխումների ընթացքն ու ձեռք բերված փորձը (Տ.Սարգսյան), Հայաստան-Սփյուռք հարաբերությունները (Լ.Աբրահամյան), հայրենադարձության (Մ.Աղաջանյան) հիմնախնդիրների ու ժողովրդագրական տարաբնույթ ռիսկերի (Շ.Քոչարյան) առկայությունն այս տարածաշրջանում, Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող ռազմաքաղաքական իրավիճակն (Ս.Հարությունյան, Ս.Մինասյան) ու ապագա հավանական զարգացումները (Ս.Մարտիրոսյան):
Տիգրան Սարգսյան
Ֆինանսական համակարգը և ֆինանսական բարեփոխումները ԱՊՀ երկրներում
Լևոն Աբրահամյան
Հայաստանը և հայկական սփյուռքը. տարանջատում և հանդիպում
Միխայիլ Աղաջանյան
Հայրենադարձություն. իրավական ապահովման և արդյունավետ իրականացման հարցեր
Շավարշ Քոչարյան
Հայաստան. ժողովրդագրական մարտահրավերներ
Սարգիս Հարությունյան
Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները և Լեռնային Ղարաբաղի խնդիրը
Սերգեյ Մինասյան
Կոմբատանտների, վարձկանների, փախստականների և ՍՏԱ կարգավիճակ ունեցողների դերակատարումը Ղարաբաղյան հակամարտությունում
Սամվել Մարտիրոսյան
Ղարաբաղյան հակամարտություն. խաղաղապահ գործողությունների հնարավոր սցենարները