
«ԳԼՈԲՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», թիվ 1
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2010թ. անդրանիկ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական գործընթացներին և տարադավան հայերի հարցերին։Հեղինակներն անդրադարձել են «բեռլինյան պատի» փլուզման համատեքստին, Բուլղարիայում թուրքական քաղաքականության վերջին զարգացումներին, բողոքական հայերի՝ որպես Հայության անբաժան մասի, ինքնընկալումներին, բռնի իսլամացած հայերի խնդրին Պոլսո Հայոց պատրիարքարանի վերաբերմունքին, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի ձևավորման պատմությանն ու ներկա խնդիրներին, Երուսաղեմի հայագիտական կենտրոնի գործունեությանը և ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող մարդկային զարգացման ինդեքսի 2008-2009թթ. տվյալներում ՀՀ և այլ երկրների ցուցանիշներին։ Ներկայացված են նաև հոդված «Зарубежное военное обозрение» ամսագրից՝ աշխարհի գեոքաղաքական իրավիճակի կանխատեսման մասին, և տեղեկատվական որոշ նորություններ։
Ամսագրի մի քանի նյութեր կզետեղվեն մեր կայքէջում:
Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Online վաճառքը՝ www.pressinfo.am
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71