
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2018
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. իններորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, Սփյուռքի և տեղեկատվական խնդիրներին։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվում հեռավորարևելյան և միջինասիական տարածաշրջանին։ Հեղինակներն անդրադառնում են Դեն Սյաոպինի կառավարման շրջանում Չինաստանի գիտատեխնոլոգիական թռիչքին և դրա ազդեցությանն այդ երկրի տնտեսության, միջազգային ասպարեզում նրա քաղաքական կշռի վրա։ Վերլուծության է ենթարկվում նաև անջատողականության վտանգը Չինաստանի համար և այդ համատեքստում՝ ԱՄՆ քաղաքականությունն ու ույղուրական սփյուռքի դերը։ Քննության են ենթարկվում նաև Ղազախստանի արբանյակային հնարավորությունները, մասնավորապես՝ ուղեծրային խմբավորման և արբանյակային տեղորոշման ասպարեզներում։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում ներկայացվում է նաև էներգետիկ վիճակագրության գազի բաղադրիչը՝ ըստ Բրիթիշ Փեթրոլեումի տարեկան զեկույցի։
Սփյուռքի և տեղեկատվական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում 21-րդ դարում արտերկրում հայ ինքնության խնդիրներին, ինչպես նաև panorama.am և day.az կայքերի օրինակով համեմատական վերլուծության է ենթարկվում Հայաստանի և Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը համացանցում։