• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2018 26.09.2018

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2018


Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. յոթերորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային, տեղեկատվական և Սփյուռքի խնդիրներին։

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում մերձավորարևելյան արդի որոշ գործընթացներ, ներկայացվում են կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ մոտեցումները Թուրքիայում, ինչպես նաև Ղազախստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցման ռիսկերն ու լուծումները։

Տեղեկատվական խնդիրների համատեքստում դիտարկվում են հայաստանյան համացանցի փոխակերպումները, Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների վերաբերյալ պատկերացումները ուսանողության շրջանում, ժամանակակից տեղեկատվական աշխարհի ղեկավարման թաքնված հնարքները։

Սփյուռքի խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում Թուրքիայի հայ համայնքի ներկա դրությանը։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։



   

EnglishРуский