
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. վեցերորդ համարը՝ նվիրված գիտատեխնոլոգիական, աշխարհաքաղաքական, տեղեկատվական, Սփյուռքի և էներգետիկ խնդիրներին։
Գիտատեխնոլոգիական խնդիրների համատեքստում ներկայացվում է բարդությունների ադեկվատ ընկալման հրատապությունը, վերլուծվում Հայաստանի և Ադրբեջանի գիտահետազոտական վիճակագրությունը 2008-2018թթ.։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների իրողություններին, վտանգներին ու հեռանկարներին, ինչպես նաև ներկա փուլում Ղրիմի հիմնահարցին։
Տեղեկատվական խնդիրների համատեքստում դիտարկվում են հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալների բովանդակային առանձնահատկությունները։
Սփյուռքի խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում պատերազմի ակտիվ փուլից հետո Սիրիայի հայ համայնքի կենսագործունեությանը։
Էներգետիկ խնդիրների համատեքստում Բրիթիշ փեթրոլիումի տարեկան զեկույցների հիման վրա վերլուծվում է էներգետիկ համաշխարհային վիճակագրությունը։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։