
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2018
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. հինգերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական, աշխարհաքաղաքական, Սփյուռքի և այլ խնդիրներին։
Տեղեկատվական խնդիրների համատեքստում դիտարկվում է Նախիջևանի թեման ադրբեջանական լրատվադաշտում։ Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում քննարկվում են «Եվրասիա» ջրանցքի ռազմավարական առանձնահատկությունները տարածաշրջանային անվտանգության առումով, ինչպես նաև հեղուկացված գազի ազդեցությունն էներգետիկ աշխարհաքաղաքականության վրա։ Սփյուռքի խնդիրների համատեքստում ներկայացվում են որոշ դիտարկումներ ԱՄՆ հայկական բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ։
Հեղինակներն անդրադառնում են նաև Իսրայելի գիտատեխնիկական ոլորտին, ինչպես նաև բանակի կառավարման գերմանական առանձնահատկություններին։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։