
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2018
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. 4-րդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, տեղեկատվական և Սփյուռքի խնդիրներին։
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Չինաստանի ռազմավարության առանձնահատկություններին, Արևելյան Ասիայում դաշինքների ձևավորման հնարավորություններին, «Եվրոպայի ատոմային էներգիայի համայնք» կազմակերպության գործունեությանը, Իրան-Իսրայել դիմակայության նոր իրողություններին, Թուրքիայի արտահերթ ընտրություններում քրդական գործոնի դերին։
Տեղեկատվական խնդիրների համատեքստում վերլուծվում է ուղիղ եթերների դերը հեղափոխական գործընթացներում։
Սփյուռքի խնդիրների համատեքստում դիտարկվում են հայրենադարձների ինտեգրման որոշ հարցեր։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։