• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №1, 2018 11.05.2018

«21-й ВЕК», №1, 2018

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի առաջին համարը, որում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և կրիտիկական ենթակառուցվածքներին՝ երկրի ազգային անվտանգության համատեքստում (Ա.Մարջանյան, Ա.Թևիկյան, Ս.Մարտիրոսյան, Գ.Գրիգորյան), քաղաքակրթական զարգացումների սցենարներին (Գ.Պոչեպցով, Ա.Պետրոսյան, Ա.Հովհաննիսյան, Գ.Կոլարով), դրանցում ԶԼՄ դերին (Դ.Պետրոսյան) և այլ թեմաների։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արա Մարջանյան

Ամփոփագիր

Վերջին տասնամյակներին Հայաստանը և մեր ողջ տարածաշրջանը գտնվում են երկու մեծ ինտեգրացիոն նախագծերի (Արևմտյան և Եվրասիական) միջև խզման վիճակում։ Հոդվածում սոցհարցումների հիման վրա վեր է հանվում ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն այդ ինտեգրացիոն նախագծերի հանդեպ, ինչպես նաև կոմպլեմենտարիզմի քաղաքականության հնարավոր ազդեցությունը նրանց վրա։ Դիտարկվում են նաև երկրի էներգետիկայի և ազգային անվտանգության վրա այդ գործընթացների ազդեցության հեռանկարները։

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Աշոտ Թևիկյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում են Հայաստանը և մեր դաշնակիցներին վտանգող հնարավոր սպառնալիքները, որոնք ներկայում ունեն թիրախային գործողությունների լայն շրջանակ՝ ուղղված կրիտիկական կարևոր տնտեսական ակտիվների և ինստիտուցիոնալ համակարգերի (ենթակառուցվածքների) խափանմանը, պետության անվտանգության ապահովման հնարավորությունների վնասմանը: Առաջարկվում է մշակել ռազմավարություն, որը հնարավորություն կտա դիմակայել նման սպառնալիքներին:

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՄ ԿԻԲԵՌՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Սամվել Մարտիրոսյան

Ամփոփագիր

Կիբեռհարձակումներն այսօր հիփոթետիկ սպառնալիքներից վերածվել են իրական վտանգի պետությունների կրիտիկական ենթակառուցվածքների համար, դարձել լուրջ վտանգ ազգային անվտանգության մակարդակով։ Մինչդեռ, Հայաստանում ազգային կամ պետական մակարդակով այսօր կիբեռգրոհների կանխման և հակադարձման ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չի արվում։ Օրենսդրությունն ընդհանուր առմամբ չի արտացոլում ՏՏ ոլորտի արդի իրողությունները։ Հստակ ռազմավարության բացակայությունն այսօր հանգեցնում է չափորոշիչների բացակայության և մեր ազգային անվտանգության լուրջ խոցելիության։

ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

Գեորգի Պոչեպցով

Ամփոփագիր

Այսօր մենք հայտնվել ենք աշխարհների իսկական պատերազմի մեջ՝ ոչ միայն մարսեցիների հետ, այլ նաև թույլ և ուժեղ տնտեսություն ունեցող երկրների միջև։ Պատմությանը հայտնի են թույլ և ուժեղ երկրների փոխգործակցության շատ տարբերակներ, այդ թվում ուղիղ և հակադարձ կարգո-կուլտի ծագման երևույթը։ Սակայն առավել օպտիմալ է թվում ոչ թե հաղթող երկրին կույր հետևելու մոդելի տարբերակը, այլ զարգացման սեփական իրատեսական ռազմավարությունների մշակումը, ինչում կարևոր դեր է խաղում նաև կրթության ադապտիվ համակարգը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ. 2007-2017ԹԹ. ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Գրիգոր Գրիգորյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են Հայաստանի ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների փոփոխությունների միտումները վերջին 10 տարիների ընթացքում: Իրավիճակի վերլուծության հիմքում դրված են 2007թ. Ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ հիշատակված սպառնալիքները: Որպես ընդհանրական արդյունք հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է փոխվել Հայաստանի ազգային անվտանգության արտաքին միջավայրը և ինչ մարտահրավերների առջև է կանգնած երկիրը:

ԶԼՄ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

Դավիթ Ստեփանյան

Ամփոփագիր

Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի հարևան Իրանում անցած տարվա դեկտեմբերի 28-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը տեղի ունեցած իրադարձություններին։ Մասնավորապես, վերլուծվում է սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվամիջոցների դերը նշված ժամանակամիջոցում իրանական քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման, հրահրման և լուսաբանման հարցում։ Հոդվածագիրն իր տպավորություններն է հայտնում ներքին և արտաքին ուժերի նպատակների մասին՝ Իրանում «թավշյա հեղափոխությունների» մեխանիզմների գործարկման փորձերի համատեքստում։ Վերլուծվում և բացահայտվում է նաև ԶԼՄ և սոցիալական ցանցերի դերը Իրանում բողոքի ակցիաների շուրջ ոչ ճիշտ միջազգային դիսկուրսի կազմավորման մեջ։ Ներկայացվում են նշյալ իրադարձությունների միջանկյալ արդյունքները, արվում են եզրահանգումներ։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԸ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՄԵՋ

Արեգ Պետրոսյան

Ամփոփագիր

Ակնհայտ է այն փաստը, որ Թուրքիան այսօր տարածաշրջանային կարևոր դերակատար է, որը ձգտում է քաղաքական ինքնուրույն գործունեություն ծավալել: Անկարայի հետևողական քաղաքականությունը Սիրիայում, Իրաքում, ինչպես նաև Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության մոդելի մշակումը Ռ.Էրդողանի և Մ.Չավուշօղլուի կողմից՝ նրանց ի ցույց դրեցին որպես արդյունավետ առաջնորդներ, որոնք Թուրքիայի քաղաքական գործունեության նոր ուղի բացեցին: Այս քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց այն բանին, որ Թուրքիայի կառավարությունն իր արտաքին քաղաքականության աուդիտ իրականացրեց՝ կրկին ուշադրությունն ուղղելով Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներին, դրանք առաջնահերթ համարելով: «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները Սիրիայում կարելի է համարել «Եփրատի վահանի» շարունակությունը:

ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԻԱ-ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Անդրանիկ Հովհաննիսյան

Ամփոփագիր

Վերջին տասնամյակների ընթացքում տեղի է ունենում համաշխարհային տնտեսական զարգացման կենտրոնի աստիճանական տեղաշարժ դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որը, անկասկած, մեծացնում է այս տարածաշրջանի կարևորությունը գլոբալ քաղաքական և տնտեսական դերակատարների համար: Հոդվածում հեղինակն ուսումնասիրում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև «Խաղաղօվկիանոսյան օղակի» երկրների հետ ԱՄՆ փոխգործակցության օրակարգի հիմնական խնդիրներն ու հեռանկարները:

ԳԵՆԵՐԱԼ ՆՈՐՅԵԳԱՅԻ ՄԱՀԸ ԵՎ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Գեորգի Կոլարով

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում է գեներալ Նորյեգայի մահվան նշանակությունը Պանամայի բարդ աշխարհաքաղաքական զարգացման հարցում։ Գաղտնիք չէ, որ Լատինական Ամերիկայում հեղափոխությունները կապված են թմրանյութերի վաճառքի հետ։ Այդպես եղավ նաև Պանամայում։ Թմրանյութերի վաճառքի վրա են հիմնված թե՛ Վենեսուելայի իշխանությունները, թե՛ Կոլումբիայի ձախ պարտիզանական կազմավորումները։ Հարևան երկու երկրները մշտապես ազդեցություն են ունեցել Պանամայի վրա։ Բացի այդ, կարևորագույն ազդեցություն է ունեցել և ունի երկրի Ազգային գվարդիան։ Ուստի Նորյեգան, որը վերահսկում էր երկու երկրներն էլ, որդեգրեց ԱՄՆ դիրեկտիվներից հեռանալու ճանապարհը, ինչն էլ նրա մահվան պատճառը դարձավ։ Այսօր Պանաման գտնվում է հերթական աշխարհաքաղաքական խաչմերուկում, որի առանձնահատկությունները ներկայացված են հոդվածում։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ռաֆայել Սարգսյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում են սոցիալական պետության հայեցակարգային հիմքերը և դրանց արտացոլումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում։ Ուշադրություն է հատկացվում Հայաստանում սոցիալական պետության ինստիտուտի սահմանադրաիրավական կարգավորման առանձնահատկությանը։ Վերլուծվում են ՀՀ Սահմանադրության սոցիալական բնույթ ունեցող հիմնական հոդվածները։

ՆՈՐՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ (Մ.ՍԱՐՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ Ս.ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ)

Ռուբեն Անգալադյան


   

EnglishРуский