• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2018 27.04.2018

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2018

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. երրորդ համարը՝ նվիրված Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և տեղեկատվական խնդիրներին։

Սփյուռքի խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին՝ որպես միասնական օրակարգի ձևավորման հարթակի։

Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Թուրքիայի դերակատարությանը թյուրքալեզու երկրների սփյուռքերի համագործակցության հարցում, ԱԷՄԳ դերին միջազգային հարաբերություններում, Նախիջևանի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումներին։

Տեղեկատվական խնդիրների համատեքստում համեմատական քննության են ենթարկվում մշակութային-լուսավորչական-դաստիարակչական հաղորդումները Հայաստանի և Ադրբեջանի հիմնական հեռուստաալիքներում, ինչպես նաև ինտերնետ օգտատերերի քանակական ցուցանիշները Հայաստանում և տարածաշրջանում։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։



   

EnglishРуский