• am
  • ru
  • en
«21-й ВЕК», №4, 2017 15.12.2017

«21-й ВЕК», №4, 2017

Լույս է տեսել «21-й ВЕК» ամսագրի 2017թ. չորրորդ համարը, որում տեղ են գտել վերլուծական հոդվածներ՝ նվիրված հիբրիդային պատերազմների և իրողությունների առանձնահատկություններին ու անվտանգության ընդհանուր հիմնախնդիրներին (Գ.Հարությունյան, Ա.Մարջանյան, Ս.Վարդումյան, Ա.Հարությունյան), ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործման տարբեր ասպեկտներին (Ա.Թավադյան, Կ.Վերանյան, Մ.Սահակյան) և այլ հարցերի։



Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71





ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Գագիկ Հարությունյան, Արա Մարջանյան

Ամփոփագիր

Հոդվածում ցույց է տրված, որ հասարակությունների կառուցողական զարգացումը հնարավոր է միայն մշակութա-քաղաքակրթական և գիտելիքային ռեսուրսների միջև դրական հակադարձ կապի առկայության պարագայում, և այս նախապայմանը առավել կարևորվում է ներկայիս գլոբալ ու բազմաբևեռ հիբրիդային հակամարտությունների պարագայում։ Ստեղծված իրողությունը իր հերթին ակտուալացնում է տարբեր երկրներում դաշնակիցների ընտրության խնդիրը։ Այդ վերջինի համատեքստում վերլուծվել է 2016թ. WIN/Gallup Int.-ի կողմից իրականացված ծավալուն հարցումը, որի նպատակն էր պարզել աշխարհի 68 երկրների հասարակությունների նախապատվությունները ռազմական դաշնակից ընտրելու խնդրում։ Կատարված վերլուծության արդյունքում վերհանվել են որոշ երկրների հասարակությունների քաղաքակրթական – մշակութային և քաղաքական-տնտեսական բնույթի այն դրդապատճառները և պատկերացումները, համաձայն որոնց նրանք որպես ռազմական դաշնակից նախընտրել են, մասնավորապես, ՌԴ-ն, ԱՄՆ-ը կամ Չինաստանը։

ԳԻՏԱԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ»

Արա Մարջանյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում է աշխարհի տարբեր խմբերի երկրների («Աշխարհի աշխարհների») աշխարհաքաղաքական կոնսոլիդացիայի հարցը: Հիմնվելով հեղինակների կողմից ավելի վաղ ներմուծված խմբի նորմալիզատոր և կենտրոնարար երկրներ հասկացությունների վրա՝ դիտարկվում է դրանց միջև հարաբերությունների դիալեկտիկան: Հիմնվելով 68 երկրներում անցկացված հարցումների արդյունքների վրա (66 հազ. հարցվող)՝ գնահատվում է երկրների և դրանց խմբերի միջև «ռազմավարական ձգողականության» ուժը, բացահայտվում են դեպի երկբևեռ կոնֆիգուրացիա ընթացքի միտումը, տեղի ունեցող գործընթացներում լեզվական և ինֆորմացիոն (այսինքն՝ քաղաքակրթական) գործոնի կարևորությունը: Ձևակերպվել են «Աշխարհի աշխարհների» գոյացման «տեկտոնական խզումների» ողջ երկայնքով ընթացող «հիբրիդ պատերազմների» հիմնական բնութագրիչները: Ընդգծված է Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի պատկանելությունն այս խմբի երևույթներին:

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

Աշոտ Թավադյան

Ամփոփագիր

ԵԱՏՄ անդամակցությունը նախատեսում է միության երկրների ներուժի համախմբում, որը դրական ազդեցություն կունենա այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Հաշվի առնելով ԵԱՏՄ և Մետաքսի ճանապարհի փոխկապակցվածության հնարավորությունները` ԵԱՏՄ երկրների և Չինաստանի տնտեսական քաղաքականության կոորդինացումը դառնում է առանցքային խնդիր ՀՀ տնտեսության զարգացման համար, մասնավորապես ներդրումային ոլորտում: Անհրաժեշտ է հստակ ներկայացնել և գնահատել ԵԱՏՄ երկրների, այդ թվում Հայաստանի հնարավորությունները Մետաքսի ճանապարհի կառուցման գործում:

ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ. ՉԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՎԱԼՄԱՆ ՊԼՅՈՒՍՆԵՐԸ ԵՎ ՄԻՆՈՒՍՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Աշոտ Թևիկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված են Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցությունների որոշ դրսևորումները Չինաստանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական հարաբերությունների աճող գործընթացում, այդ թվում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրին մասնակցության ընթացքում։ Բարձրացվել է նաև առաջացող խնդիրների հարցը:

ՉԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Կարեն Վերանյան

Ամփոփագիր

Հոդվածում համառոտ ներկայացված են վերջին տարիների գլոբալացման համաշխարհային տնտեսական և քաղաքական միտումներն ու համաշխարհային կարգի զարգացման վրա դրանց ունեցած հետևանքները։ Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման համատեքստում հանգամանալիորեն վերլուծվել է Չինաստանի տնտեսական դերը նոր բազմաբևեռ աշխարհակարգում։ Նշյալ նախաձեռնության շրջանակներում հետազոտվել են նաև Հայաստանի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության հարցերը և զարգացման հեռանկարները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՉԻՆԱԿԱՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մհեր Սահակյան

Ամփոփագիր

Սույն հոդվածում հեղինակը ներկայացնում է Հայաստանի մասնակցության հեռանկարները չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում։ Հեղինակը հանդես է գալիս մի շարք առաջարկություններով: Հոդվածում ներկայացվում է Չինաստանում հայկական համայնքը, որ կարող է նպաստել երկու ազգերի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։

ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ-ԻՄԱՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Սուրեն Վարդումյան

Ամփոփագիր

Հոդվածում փորձ է արվել «Ազգային քաղաքակրթական-իմացական ծրագրի» օրինակելի վերլուծության և ընդհանրացումների միջոցով որոշակի և անհետաձգելի լուծումներ առաջարկել համաշխարհայնացման արդի պայմաններում` Հայաստանում ազգային անվտանգության մարտահրավեր հանդիսացող պետական և ինստիտուցիոնալ կառավարման կրթական, հումանիտարիմացական և բարոյաէթիկական հիմնախնդիրների և առաջնայնությունների վերաբերյալ:

«ՄԵԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՐԳԻ» ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ալեքսանդր Հարությունյան

Ամփոփագիր

Համաշխարհային քաղաքականության զարգացման գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ արդի աշխարհը հատկանշվում է գլոբալ համակարգի խոր վակուումի առկայությամբ, որն առաջ է եկել աշխարհակարգի ողջ կառույցի ճգնաժամի և կայունացնող աշխարհամակարգային հարացույցերի բացակայության արդյունքում, և որը լրացվում է մի շարք խոշոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական նախագծերի ու աշխարհառազմավարական ծրագրերի կոշտ բախմամբ, որոնք իրենց պոտենցիալ հակամարտածին և ճգնաժամային թափով գուցե գերազանցում են նախորդ բոլոր դարաշրջանները։ Վերլուծությունում դիտարկվում է այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արևելքի» (ՄՄԱ) տարածաշրջանը, որը սույն աշխատանքի համատեքստում ավելի լայն է սահմանվել՝ որպես «Մեծ Եվրասիական տարածաշրջան»։ Այս կարևոր տարածաշրջանում ծավալվող գործընթացների էությունն այն է, որ պայքար է ընթանում հիմնական առանցքային աշխարհաքաղաքական սուբյեկտների միջև՝ տարածաշրջանի վերափոխման և գերիշխող տարածաշրջանային պատմա-աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի կառուցման համար։ Այս առումով, խոշոր սուբյեկտների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի գլոբալ մակարդակի մեգանախագծերից բացի, այստեղ խոսվում է նաև երեք մեծ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ծրագրերի բախման մասին՝ «համասուննիականություն» (գերազանցապես՝ «համասաուդականություն»), «համաշիականություն» (գերազանցապես՝ «համաիրանականություն») և «նեոօսմանականություն»։ Հատուկ ուշադրություն է հատկացվում թուրքական «նեոօսմանականությանը», որը դիտարկվում է որպես առավել ապակառուցողական և քայքայիչ ծրագիր-ռազմավարություն Մեծ տարածաշրջանային կարգի համար։

ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԳՐԱՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Կարեն Պանչուլազյան

Ամփոփագիր

Մշակված է սպորտի սպեցիֆիկային ադապտացված մարզիկների բնավորության տեսակների հոգեֆիզիոլոգիական որոշման ինտեգրալ մոդիֆիկացված համակարգ պոլիգրաֆի կիրառմամբ: Պոլիգրաֆի կիրառմամբ համալիր հոգեֆիզիոլոգիական հարցումը թույլ է տալիս բացահայտել անհատական կենսաբանական առանձնահատկությունները, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումները և ձևավորել մարզիկների դրական հոգեֆիզիկական մոբիլիզացիոն պատրաստությունը: Օրգանիզմի անհատական ֆիզիոլոգիական ռեակցիաների պոլիգրաֆոլոգիական գրանցման կոոպերացիան մարզիկների բնավորության տեսակների հոգեֆիզիոլոգիական որոշմամբ ծառայում է որպես մարզիկների հոգեբանության ենթագիտակցական ոչ վերբալ տարրերի վերծանման ունիվերսալ միջոց:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ ԵՎ ԱՆՏՈՆԻՈ ԳԱՈՒԴԻ. ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Ռուբեն Անգալադյան


   

EnglishРуский