• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2017 16.10.2017

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2017

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. ութերորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներին, տեղեկատվական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև քաղաքական փիլիսոփայության խնդիրներին։

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում Եվրասիական միության հնարավորություններն ու խնդիրները, նոր միտումները հայ-իսրայելական հարաբերություններում, արդի գործընթացները Թուրքիայում։

Տեղեկատվական և էներգետիկ անվտանգության խնդիրների համատեքստում հեղինակները ներկայացնում են Հայաստանում և տարածաշրջանում ֆիքսված լայնաշերտ կապի հզորության և արագության վերաբերյալ փաստեր, լուսաբանվում է էներգետիկ գործոնի դերը միջազգային հարաբերություններում։

Քաղաքական փիլիսոփայության խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում «հավիտենական կյանքի իրավունքին»։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։



   

EnglishРуский