• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2017 29.09.2017

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2017

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html

Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. յոթերորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության, տարածաշրջանային և հայկական հանրության խնդիրներին։

Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում հեղինակները լուսաբանում են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ներկայացվում են Հայաստանում և տարածաշրջանում ֆիքսված լայնաշերտ կապի վերաբերյալ որոշ փաստեր։ Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի տեղին կիբեռանվտանգության միջազգային վարկանիշային համակարգում։

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, Բուլղարիայում ադրբեջանական դեսպանության դերը զենքի վաճառքի գործում։


Հայկական հանրության խնդիրների համատեքստում լուսաբանվում է ԱՄՆ հայ համայնքի գիտական ներուժը։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։



   

EnglishРуский