• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2017 03.04.2017

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2017

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. երրորդ համարը։

Թողարկումը նվիրված է տարածաշրջանային, տեղեկատվական և հայկական հանրության խնդիրներին։ Հեղինակները վերլուծում են ապրիլյան քառօրյա պատերազմը՝ աղետների տեսության շրջանակներում, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա, Ադրբեջանի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի խախտումները։

Անդրադարձ է կատարվում ադրբեջանական ցանցահենների կողմից հայ օգտատերերի թիրախավորմանը, ԽՍՀՄ փլուզման գործընթացում և հետխորհրդային զարգացումներում տեղեկատվական գործոնին։ Քննության են ենթարկվում նաև «ուղեղների արտահոսք» հասկացությունը և տարածաշրջանային գործընթացների ազդեցությունը Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վրա։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


   

EnglishРуский