• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2017 25.01.2017

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2017

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. առաջին համարը։ Զարգացման հիմնախնդիրներին նվիրված հոդվածներում անդրադարձ է կատարվում մարդկային կապիտալին՝ որպես քաղաքական և տնտեսական զարգացման նախադրյալի, ներկայացվում է ձախողված երկրների ինդեքսը 2010-2016թթ., ինչպես նաև վերլուծվում է զարգացման օրակարգը մեր ժամանակներում։

Տեղեկատվական անվտանգության խնդիրներին նվիրված հոդվածներում հեղինակները ներկայացնում են տեղեկատվական քաղաքականությունը հեղափոխական և հետհեղափոխական Ռուսաստանում և հետպատերազմյան ԽՍՀՄ-ում, ինչպես նաև կիբեռանվտանգության տեսանկյունից Հայաստանի հասարակության իրավիճակը 2016թ.։

Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներին նվիրված հոդվածներում վերլուծվում են Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման վիճակագրությունը և Բուլղարիայի աշխարհաքաղաքական կողմնորոշումները։

Հայկական հանրության խնդիրներին սույն թողարկման մեջ նվիրված է մեկ հոդված, որտեղ ներկայացվում է պետականակենտրոնության սկզբունքը՝ որպես Հայրենիք-Սփյուռք միասնականության առանցք։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


   

EnglishРуский