• am
  • ru
  • en
"21st CENTURY", Nо. 1, 2016 27.12.2016

"21st CENTURY", Nо. 1, 2016

«Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ “21st CENTURY” հանդեսի 2016թ. 1–ին համարը։

Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ընդգրկված են թեմաների լայն ընտրանիով հոդվածներ։ Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը վերլուծում է նոր սերնդի տեղեկատվական պատերազմների հետ կապված հարցերը։ Համարի մի շարք հոդվածներ նվիրված են միջազգային և հանրային քաղաքական հարցերին, այդ թվում`«գունավոր հեղափոխությունների» վերլուծությանը (Գ. Տերտերով), միջազգային հիերարխիկ համակարգերում քաղաքական կոնվերգենցիային` հայ–ռուսական ռազմական համագործակցության օրինակով (Վ. Ագլյան), Հս. Կորեայի միջուկային զենքի խնդրին (Մ. Սահակյան), բյուրոկրատիայի հանդեպ հանրային վստահության հարցերին (Ռ. Խաչատրյան)։ Հանդեսում տեղ գտած մյուս հոդվածներում արծարծվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ժամանակակից միգրացիան (Ա. Վարտիկյան), շահերի բախումը որպես քաղաքակրթությունների բախման հիմնական պատճառ (Ա. Փարզյան), թուրքական «ուղեղային կենտրոնների» հակահայկական գործունեությունը (Ա. Սիմավորյան), Թոքվիլի հանրահայտ աշխատության վերլուծությունը (Ս. Շիրխանյան) և ժամանակակից հասարակություններում տեղի ունեցող գործընթացների հանդեպ քրիստոնեական տեսանկյունները (Տ. Բաբասյան)։


Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html


Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71



   

EnglishРуский