
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2016
Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. իններորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության և տարածաշրջանային խնդիրներին։
Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում տեղեկատվական պատերազմները, մասնավորապես՝ համաշխարհային պատերազմներում անգլո-ամերիկյան տեղեկատվական գործողությունները։ Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում համացանցի խոցելիության խնդիրներին։
Տարածաշրջանային խնդիրների համատեքստում ներկայացվում է 2016թ. հոկտեմբերին ԼՂՀ, Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Անդրադարձ է կատարվում նաև 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեին և հետաձգված հանրաքվեի գաղափարին։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։