
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2016
Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. յոթերորդ համարը՝ նվիրված հայկական հանրության և տարածաշրջանային խնդիրներին։
Հայկական հանրության խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են արդի փուլում հայրենադարձության խնդրին և համացանցի ու բջջային կապի ներթափանցմանը Հայաստան։
Տարածաշրջանային խնդիրների համատեքստում վերլուծվում է ԼՂՀ, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2016թ. օգոստոսին։ Քննության են ենթարկվում նաև Արցախի անկախացումը՝ որպես ազգերի ինքնորոշման իրավունքի դասական օրինակ, Ադրբեջանում խաղաղության դիսկուրսի բացակայությունը, ռազմական ոլորտի բարեփոխումները Թուրքիայում։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։