
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2016
Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. երրորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին, տեղեկատվական անվտանգությանը, միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի տեղին և տնտեսական խնդիրներին։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում հեղինակներն անդրադառնում են 2016թ. ապրիլին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև քառօրյա պատերազմին։
Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում վերլուծվում են Արցախում 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններին ուղեկցող կիբեռհարձակումները։
Վարկանիշային և տնտեսական խնդիրների համատեքստում վերլուծվում են համապատասխանաբար՝ «Տնտեսական ազատության ինդեքսը» 2012-2016թթ. և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող արտաքին աուդիտի գործընթացը։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։