
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2016
Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2016թ. երկրորդ համարը՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին և տեղեկատվական անվտանգությանը։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում հեղինակներն անդրադառնում են «Քառօրյա պատերազմի» դրդապատճառներին, Թուրքիայի աջակցությանը ԻՊ-ին, ինչպես նաև 2016թ. մարտին Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին քաղաքականությանը։
Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում վերլուծվում են ադրբեջանական քարոզչության առանձնահատկությունները և «Հայաստան» հասկացության գաղափարաբանական նշանակությունը հայաստանյան լրատվամիջոցներում։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։