• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 12, 2015 21.12.2015

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 12, 2015

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. տասներկուերորդ համարը հանրության, տարածաշրջանի, տեղեկատվական անվտանգության և վարկանիշային խնդիրների վերաբերյալ։

Հանրության խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են ռուսական փորձին համեմատական սփյուռքագիտության տեսանկյունից, նեոբյուզանդական նախագծի շրջանակներում՝ Հայոց ցեղասպանության, չինական և արևմտյան արժեքների մրցակցության հարցերին։

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, Հարավային Կովկասի համար «Իսլամական պետություն» խմբավորման ռիսկերին։

Տեղեկատվական անվտանգության և վարկանիշային խնդիրների համատեքստում վերլուծվում է Հայաստանի ցանցային տիրույթը, ներկայացվում են աշխարհի լավագույն բուհերը վարկանիշավորման համակարգում։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


   

EnglishРуский