
21st CENTURY, Nо. 2, 2015
«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2015թ. 2-րդ համարը (492 KB)։
Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ընդգրկված են թեմաների լայն ընտրանիով հոդվածներ։ Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը քննում է աշխարհում ծայրահեղականության աճի պատճառները և ինտելեկտուալ պարիտետի կարևորությունը կայունության հաստատման հարցում։ Ա. Նավասարդյանի և Վ. Ագլյանի հոդվածներում քննարկվում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակում միջազգային հարաբերությունների որոշակի խնդիրներ։
Հայաստանյան զարգացումները համարում ներկայացված են վերջերս անցկացված ուսումնասիրության հիման վրա երիտասարդական շարժման արդյունքների վերլուծության (Ս. Մանուկյան) և բարձրագույն կրթության ոլորտում միջազգայնացման միտումների (Ռ. Խաչատրյան) վերաբերյալ հոդվածներով։
Հանդեսում տեղ գտած մյուս աշխատանքներում արծարծվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` տնտեսական ճգնաժամը և Կոնդրատևի տեսությունը (Ի. Սոխակյան), խոսքի ազատության և դրա սահմանափակումների տեսական և գործնական տեսանկյունները (Մ. Սահակյան) և ազգային փոքրամասնությունների ԶԼՄ-երի վիճակը Թուրքիայում։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71