• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8-9, 2015 06.10.2015

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8-9, 2015

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. ութերորդ և իններորդ համարների միացյալ թողարկումը՝ նվիրված աշխարհաքաղաքական, Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են PKK մարտավարության տնտեսական ուղղվածությանը, Սաուդյան Արաբիայի միջազգային դրությանը, BRICS-ի հեռանկարներին, ռուս-բուլղարական հաշտեցման գործընթացին, Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններին։

Հայաստանի և Սփյուռքի խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին, ԱՄՆ հայկական հիմնադրամներին, վերլուծվում է 2015թ. «Անկայուն երկրների ինդեքսը»։

Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում քննության են ենթարկվում Հայաստանի քաղաքական և քաղաքացիական շարժումները համացանցում, տեղեկատվական հեղափոխությունները և Հայոց ցեղասպանության թեման ադրբեջանական լրատվամիջոցներում։

Ամսագրում տեղ են գտել նաև լուրեր ռազմաքաղաքական, տեղեկատվական ոլորտների, ինչպես նաև Սփյուռքին առնչվող ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։


   

EnglishРуский