• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2015 20.07.2015

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2015

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. յոթերորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, Հայաստանի և Սփյուռքի խնդիրներին։

Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են թուրք-չինական հակասություններին, Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին, Հունաստանի տնտեսական ճգնաժամին և դրա ազդեցությանը բալկանյան մյուս երկրների վրա։

Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում հայի՝ որպես թշնամու կերպարի ձևավորման առանձնահատկություններին։

Հայաստանի և Սփյուռքի խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են եվրասիական զարգացման գերակայություններին և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի հայ համայնքի համար ստեղծված նոր իրողություններին։

Ամսագրում տեղ են գտել նաև լուրեր ռազմաքաղաքական, տեղեկատվական ոլորտների, ինչպես նաև Սփյուռքին առնչվող վերջին շրջանի ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։


   

EnglishРуский