
21st CENTURY, Nо. 1, 2015

Անգլերեն հրատարակվող հանդեսի այս համարում ներառվել են զանազան թեմաներով հոդվածներ։
Ամսագրի առաջին հոդվածում Գ. Հարությունյանը քննում է Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրները և ժողովրդագրությունը որպես կրիտիկական ոլորտ։
Վ. Հովյանի և Գ. Տերտերովի հոդվածներում քննարկվում են Սփյուռքի վեաբերյալ կարևորագույն խնդիրներ։
Հայ մյուս հեղինակների հոդվածներում արծարծվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` տնտեսությունը քրիստոնեական տեսանկյունից (Տ. Բաբասյան), հայոց պետականության և կառավարման պատմական անդրադարձները (Է. Դանիելյան), ԵՄ քաղաքականությունն Իրանի միջուկային խնդրի առնչությամբ (Մ. Սահակյան), իսկ մի խումբ համահեղինակների հոդվածը անդրադառնում է երիտասարդների սոցիալական վարքագծի վրա հեռուստասերիալների ազդեցության թեմային։
Ամսագրում ներկայացված են նաև օտարերկրացի հեղինակների` Յ. Խարալամբիդիսի, Ա. Շանյավսկու և Մ. Յ. Խոդակիևիչի վերլուծական աշխատանքները, համապատասխանաբար` արդի ժամանակաշրջանում ահաբեկչության, Հայաստանի Եվրասիական ինտեգրացման և Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Բաժանորդագրություն և online-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-21-st-century.html
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71