• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2015 02.07.2015

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2015


Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71


Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. 6-րդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, հասարակական, տեղեկատվական անվտանգության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։

Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Թուրքիայի 2015թ. խորհրդարանական ընտրություններին և պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձին։ Հասարակական խնդիրների համատեքստում քննության են ենթարկվում ժողովրդագրությունից դեպի զարգացման ռազմավարությունների անցման խնդիրները։ Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում քարոզչության ձևերին և Հայաստանում սոցիալական ցանցերին։ Դիտարկվում է նաև Սփյուռքի ներդրումը Հայաստանի գիտական համակարգի զարգացման գործում։

Ամսագրում տեղ են գտել նաև լուրեր ռազմաքաղաքական, տեղեկատվական ոլորտների, Սփյուռքին առնչվող ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։


   

EnglishРуский