«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2015

http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. հինգերորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խնդիրներին։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան ռազմավարական դաշինքի ձևավորման հնարավորություններին, Թուրքիայի միջուկային ապագային, այդ երկրի ռազմավարական հետազոտությունների կենտրոններին, նրա զինված ուժերի բարեփոխումներին, արաբական միացյալ զինված ուժերի ստեղծման հնարավորություններին, «թուրքական հոսքի» ճանապարհին հնարավոր ահաբեկչությունների խնդրին։
Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում տեղեկատվական պատերազմների և ինտելեկտուալ հավասարության խնդիրներին։
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվում Սփյուռքի կապիտալի դերին։
Ամսագրում տեղ են գտել նաև լուրեր վերջին շրջանի ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։