
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 4, 2015
Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. չորրորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և հասարակական խնդիրներին։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Գերմանիայի արդի միջազգային դրությանը, Մերձավոր Արևելքում թուրք-իրանական մրցակցությանը, պաղեստինյան հարցի տեսանկյունից հորդանանա-իսրայելական հարաբերություններին։
Տեղեկատվական անվտանգության խնդիրների համատեքստում քննարկվում են քաղաքական տեքստերում մանիպուլյացիոն հնարքների առանձնահատկությունները, նույն հնարքներն ադրբեջանական քարոզչությունում, Ադրբեջանի հակահայ ինֆոքաղաքականության բաղադրիչները, 2014թ. տվյալներով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի վիճակը։
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում ընթերցողին են ներկայացվում սույն թվականի ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում կազմակերպված «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով միջազգային գիտաժողովի արդյունքները։
Հասարակական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են Ամերիկայի սոցիալական կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններին, զանգվածային բաց առցանց դասընթացներին, Հարավային Կովկասի բուհերի վարկանիշային ցուցիչներին։
Ամսագրում տեղ են գտել նաև լուրեր ռազմաքաղաքական, տեղեկատվական ոլորտների, ինչպես նաև Սփյուռքին առնչվող վերջին շրջանի ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։