• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2015 30.03.2015

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2015


Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. երրորդ համարը՝ նվիրված տեղեկատվական անվտանգության, Հայաստանի և Սփյուռքի խնդիրներին։ Հայաստանցի և արտասահմանյան հեղինակներն անդրադառնում են Հայաստանում համացանցի կառավարման հնարավոր մոդելներին, եվրոպական քաղաքական գործիչների նկատմամբ ամերիկյան տեղեկատվական քաղաքականությանը, ազգային անվտանգության վրա ոչ ավանդական աղանդների ազդեցությանը (Բուլղարիայի օրինակով), Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի հայագիտական կենտրոններին, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բուլղարիայի կառավարության և խորհրդարանի անդամների դիրքորոշումներին, հայրենանվեր հոգևոր ուժի ակունքների մասին Գարեգին Նժդեհի հայացքներին։

Ամսագրում տեղ են գտել նաև լուրեր տեղեկատվական ոլորտին և Սփյուռքին առնչվող վերջին շրջանի ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։


   

EnglishРуский