
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 1, 2015
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2015թ. առաջին համարը։ Թողարկումը նվիրված է աշխարհաքաղաքական, հայ համայնքների խնդիրներին և վարկանիշային համակարգերում Հայաստանի զբաղեցրած տեղին։ Հեղինակներն անդրադարձել են Բուլղարիայում միջկրոնական հակասություններին և ահաբեկչությանը, Հարավային Կովկասում Իրանի քաղաքականությանը, 2015թ. Թուրքիայի ներքաղաքական հնարավոր զարգացումներին, Եվրոպայի և հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոններին, Ամերիկայի հայագիտական կենտրոնների հետ ՀՀ համագործակցության հեռանկարներին, 2014թ. գլոբալ նորարարության ինդեքսին։
Ամսագրում տեղ են գտել նաև տեղեկություններ ռազմաքաղաքական, տեղեկատվական և Սփյուռքին առնչվող ուշագրավ փաստերի և իրադարձությունների վերաբերյալ։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71