• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2014 30.07.2014

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2014

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 7-րդ համարը։ Այն նվիրված է աշխարհաքաղաքական, տեղեկատվական անվտանգության և հայ համայնքների խնդիրներին։ Հեղինակներն անդրադարձել են ուկրաինական ճգնաժամին, ՎՈՒԱՄ վերածնման հնարավորություններին, Թուրքիայի նախագահական ընտրություններին, 2014թ. առաջին կիսամյակում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ցուցանիշներին, սփյուռքի լրատվամիջոցներում ՀՀ ինտեգրացիոն գործընթացների լուսաբանմանը, հայկական խնդիրների արծարծմանը երրորդ համաշխարհային թյուրքական ֆորումում, Թուրքիայում եկեղեցական գույքի վերադարձման խնդրի նոր զարգացումներին։

Մի շարք նյութեր կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։



Բաժանորդագրությունը`
www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский