
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 6-րդ համարը։ Հեղինակներն անդրադառնում են աշխարհաքաղաքական պայքարի արդի դրսևորումներին, տնտեսական իրողություններն արտացոլող վիճակագրական տվյալներին, 2012-2013թթ. հայ-ուկրաինական առևտրաշրջանառությանը, թուրք-իսրայելական հարաբերություններին, «Արժեքների համաշխարհային հետազոտության» արդյունքներում Հայաստանի տեղին, աշխարհում և Հայաստանում շարժական կապի զարգացումներին, սփյուռքի դերին, քաղաքացիական շարժումների մեկնաբանությանը, քաղաքական կամքի գործոնին։
Ամսագրում հրապարակված մի շարք նյութեր կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։
Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71