
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 5, 2014
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2014թ. 5-րդ համարը։ Այն նվիրված է ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացներին, սփյուռքի համայնքներին և ՀՀ վարկանիշին առնչվող որոշ հարցերի քննությանը։ Հեղինակներն անդրադարձել են տարածաշրջանային նոր տրանսպորտային նախագծերին, Մակեդոնիայի Հանրապետությունում սպասվող իրադարձություններին, Թուրքիայի ռազմական բարեփոխումներին, թուրքական «ուղեղային կենտրոնների» հայկական հետազոտություններին, սփյուռքի անվտանգության մարտահրավերներին, Չինաստանի հայ համայնքին, 2012-2013թթ. ՀՀ արտաքին առևտրի վիճակագրությանը։
Ամսագրում հրապարակված մի շարք նյութեր կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքէջում։
Բաժանորդագրությունը` www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71