• am
  • ru
  • en
"21st CENTURY", Nо. 2, 2013 18.12.2013

"21st CENTURY", Nо. 2, 2013

«Նորավանք» ԳԿՀ-ի կողմից լույս է ընծայվել «21st CENTURY» վերլուծական հանդեսի 2013թ. 2-րդ համարը։ Անգլերեն հրատարակվող հանդեսի ս/թ վերջին համարում տեղ գտած հոդվածներից մի քանիսում լուսաբանվում են գլոբալացման պայմաններում տեղի ունեցող որոշ գործընթացներ, որոնցից են` մերձավորարևելյան խռովությունների վերածումը նորատեսակ ցեղասպանության (Գ. Հարությունյան), ՀՀ էներգետիկայի հեռանկարներն ինտեգրացիոն նախագծերի համատեքստում (Ս. Սարուխանյան), գլոբալացման մարտահրավերները և ինտեգրացիոն գործընթացների հզորացումը (Բ. Հուսաինով) և գլոբալիզմի դարաշրջանում հիշողության հայկական քաղաքականությունը (Մ. Դաբաղ)։ Համարում քննարկվող մշակութային, քաղաքական և սոցիալական այլ հարցերի թվում են` տեղանունների կարևորությունը ազգային անվտանգության համար (Է. Դանիելյան), հանրային կառավարման նոր սկզբունքները Հայաստանի քաղաքական վերափոխման գործընթացում (Մ. Մարգարյան, Կ. Գալոյան) և սոցիալական կապիտալի ձեռք բերումը իմաստության միջոցով (Ա. Մ. Շահսավարանի)։

Ստորև ներկայացնում ենք հոդվածների համառոտագրերը անգլերեն։

Գագիկ Հարությունյան
ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՎԱԶՈՂ ՏՈՂԻ» ՌԵԺԻՄՈՎ

Սևակ Սարուխանյան
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Բուլատ Հուսաինով
ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ

Միհրան Դաբաղ
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼԻԶՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

Էդուարդ Լ. Դանիելյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Մարիամ Մարգարյան, Կարեն Գալոյան
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ամիր Մոհամադ Շահսավարանի
ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Բաժանորդագրությունը`
www.pressinfo.am, Հայմամուլ
Գնումը`«Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

   

EnglishРуский