
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Գեւորգ ԽուդինյանՂարաբաղյան շարժման եւ ԽՍՀՄ փլուզման արդյունքում հայ ժողովուրդը կրկին ձեռք բերեց պետականորեն ինքնակազմակերպվելու հնարավորություն, որի իրացման ավելի քան տասնամյա գործընթացում նա անխուսափելիորեն կանգնեց ոչ միայն նոր քաղաքական կառույցներ ու տնտեսական հարաբերություններ, այլև պետական կեցությանն անցնելու համար անհրաժեշտ գաղափարաքաղաքական ուղենիշեր մշակելու հրամայականի առաջ: