
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ
Աղասի ԹադեվոսյանԱղքատության հիմնախնդիրը հետխորհրդային տարածքում ձեւավորված անկախ պետությունների սոցիալական բնույթի հիմնահարցերի մեջ առանցքայիններից է: Ընդհանրապես այն բնորոշ է անցումային շրջանում մտած հասարակական-քաղաքական համակարգերին: Իհարկե, կախված անցման շրջանում վարվող քաղաքականությունից եւ դրա իրականացման հաջողությունից, աղքատությունը տարբեր երկրներում ունենում է տարբեր դրսեւորումներ`ըստ խորության, սրության ու տարածվածության աստիճանի: