
ՀԱՅՐԵՐ, ՄԱՅՐԵՐ, ՈՐԴԻՆԵՐ (Քրիստոնեական դաստիարակություն)
Կարինե Տեր-Գրիգորյան
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս գրքույկն ամենևին չի հավակնում սպառիչ պատասխան տալ ընտանիքում հոգևոր-բարոյական դաստիարակությանն առնչվող բոլոր հարցերին: Այն սոսկ համեստ մի փորձ է` ուրվագծելու, մեր համոզմամբ, մեզանում հրատապ հնչողությամբ այդ խնդիրը նաև հրավեր` միասին մտորելու դրա լուծման ուղիների շուրջ: