• am
  • ru
  • en
 
Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիրները 15.01.2003

Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիրները

Հովհաննես Հովհաննիսյան

Աշխատանքը նվիրված է 20-րդ դարի վերջին և 21-րդ դարասկզբին արմատական փոփոխությունների ենթարկված հասարակական համակարգերի հիմնախնդիրների լուսաբանմանն ու վերլուծությանը։ Քաղաքակրթության զարգացումը ներկայացնելով որպես հասարակական համակարգերի փոխակերպումների ու զարգացման արդյունք՝ հեղինակն ընդգծում է դրանց զարգացման հիմնական վեկտորների համակարգման, վերլուծության և կանխատեսման անհրաժեշտությունը։ Նշելով նման հետազոտությունների առանձնակի հրատապությունը հետխորհրդային տարածքի երկրների համար՝ Հովհ. Հովհաննիսյանն իր աշխատանքում կատարում է ՀՀ հասարակական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ վերլուծություն։ Աշխատանքի նպատակն է նպաստել հասարակական ինստիտուտների զարգացմանը, կառավարման համակարգերի օպտիմալացմանը, քաղաքացիական հասարակության արդյունավետ մոդելների մշակմանը, այդ ճանապարհին եղած խոչընդոտների բացահայտմանն ու հաղթահարմանը։

Գիրքն ամբողջությամբ


   

EnglishРуский