
Ժամանակակից տեղեկատվական և hաղորդակցական տեխնոլոգիաների տարածումը և զարգացումը Հայաստանում
Հրաչ Բայադյան
Աշխատությունում համակողմանի վերլուծվել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընթացիկ իրավիճակը և դրանց զարգացման հեռանկարները Հայաստանում։ Համաձայն հեղինակի դիտարկումների, սկսած 2001թ.՝ հանրապետությունում ՏՀՏ դաշտում տեղի է ունենում վերակողմնորոշում ԱՊՀ շրջանակներից դեպի եվրոպական համագործակցության ասպարեզ։ Միևնույն ժամանակ, միջազգային կազմակերպությունների ազդեցության աճը ՏՀՏ-ին վերաբերող խնդիրներում վկայում է նաև այն մասին, որ տեղական կողմի մասնակցությունն առայժմ կրավորական բնույթ է կրում, ինչն, իր հերթին, նվազեցնում է իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Այսինքն՝ Հայաստանի համար ՏՀՏ զարգացման հեռանկարը պետք է տեսնել սեփական հնարավորությունների ճշգրիտ գնահատման և կիրառման դաշտում։