
Հայերը և Բաքուն (1850-ական թթ. - 1920թ.)
Խաչատուր Դադայան
Այս գիրքը ամենատաղանդաշատ ու ստեղծարար համայնքներից մեկի՝ բաքվահայության պատմությունն է: Փաստված է հայոց վիթխարի ներդրումը նավթարդյունաբերությունում, առևտրատնտեսական գործունեության այլ ոլորտներում, Բաքվի կայացման գործում:
Ներկայացված է 1918թ. թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվում իրականացված հայոց ցեղասպանության ողջ զարհուրանքը, առաջադրված են դրանից բխող ֆինանսանյութական փոխհատուցման իրավական հիմքերը: Վեր են հանվել և նորովի վերլուծվել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական փոխհարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական արմատները:
Նախատեսված է պատմաբանների, հասարակական-քաղաքական խնդիրներով զբաղվողների, ընթերցողների լայն շրջանակի համար: