
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Համլետ ՔոչարյանՊատմական տարբեր փուլերում յուրաքանչյուր տնտեսական համակարգի զարգացում անպայմանորեն իրականացվել է գերակայությունների առանձնացմամբ: Ժամանակի ցանկացած կոնկրետ հատվածում տնտեսական գերակայությունների սահմանումը բավականին բարդ և կարևոր խնդիր է: Կախված ընտրվող գերակայություններից, ձևավորվում է այն գործոնների խումբը, որոնք մասնակցում են այս կամ այն տնտեսական մեխանիզմի կարգավորմանը: